«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանը նեղացել է
Վերջին լուրեր
Երեկ «Հրապարակ»-ի լրագրողը կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին հարցրել է՝ արդյո՞ք վարչապետ Տիգրան Սարգսյանը կոռուպցիոն պայքարի շրջանակներում «կվիրահատի» նաև Բեգլարյանի ղեկավարած ոլորտը: «Հո հիվանդանոց չի՞»,- պատասխանել է նախարարը: Լրագրողը հիշեցրել է, որ վարչապետն է այդ մասին հայտարարել, ապա հարցրել է Բեգլարյանին, թե իր կարծիքով ո՞ր ոլորտն առաջինը «կվիրահատեն», այսինքն՝ որտե՞ղ է կոռուպցիան առավել արմատավորված: «Ուրեմն հարցերը տվեք էն մարդուն, ով որ էդ մասին ասել է»,- խորհուրդ է տվել տրանսպորտի նախարարը:
Ի դեպ, պրն Բեգլարյանը, պարզվում է, նեղացել է «Հրապարակ»-ի հրապարակումներից և չի շարունակել զրույցը, երբ իմացել է, որ «Հրապարակի» լրագրողի հետ է խոսում: Թերթին հաջողվեց պարզել, որ նա նեղացել է Փոթիի անկանոն բեռնափոխադրումների մասին հրապարակումից, որտեղ գրվել էր, որ տրանսպորտի նախարարությունը չի զբաղվում բեռնափոխադրումների հարցով և պատասխանատվություն չի կրում դրա բնականոն ընթացքը խաթարվելու դեպքում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)