Նախագահ Օբաման զրուցել է Իսրայելի և Եգիպտոսի առաջնորդների հետ
Վերջին լուրեր
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, որը սրվել էր իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Գազայի հատվածի վրա կատարված հարձակումներից հետո. հայտնում է BBC-ն:
Օբաման երկու առաջնորդների հետ իր խոսքում նշել է, որ Իսրայելն իրավունք ունի ինքնապաշտպանվել այն բանից հետո, երբ հրեական պետության տարածքը Գազայի հատվածից հրթիռային հարձակումների է ենթարկվել:
Օբաման կոչ է արել Նեթանյահուին Գազայի վրա իրականացրած հարձակումների ժամանակ խուսափել զոհերից խաղաղ բնակչության շրջանում:
Չորեքշաբթի օրը իսրայելական ուժերը սպանել էին ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդ Ահմեդ Ջաբարիին և հայտարարել, որ դա Գազայի հատվածի գրոհայինների դեմ իրականացվող ռազմական գործողության միայն սկիզբն է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)