Վրացական «Պիկ» հեռուստաընկերությունը նոր տեր ունի
Վերջին լուրեր
Վրաստանում հեռարձակվող ռուսալեզու Պիկ հեռուստընկերությունը նոր տեր ունի: Այս տարվա հոկտեմբերի 29-ին հեռուստաընկերության 60% բաժնեմասերը գնել էր 4 օր առաջ ստեղծված «Շվիսեա» ԲԲԸ-ն:
Գործարարության մասին գրանցամատյանի տվյալներով՝ բաժնետերերի ժողովի ժամանակ որոշում էր կայացվել, որ 60% բաժնեմասերի դիմաց «Շվիսեա» ընկերությունը պարտավոր է արձանագրության ստորագրումից հետո 5 տարվա ընթացքում 1.5 մլն դոլարի չափով ներդրումներ իրականացնել «Պիկ հեռուստաընկերություն» ԲԲԸ-ի հաշվին, ընդ որում, այդ արձանագրության մեջ նշված է, որ «Շվիսեա» ԲԲԸ-ի կողմից այդ ներդրումը «կարող է իրականացվել ինչպես գումարի, այնպես էլ ունեցվածքի տեսքով». հաղորդում է Грузия-Online-ը:
«Շվիսեա»-ի հիմնադիրն ու տնօրենն է հանդիսանում լիտվացի Դարիուս Յուրգելեվիչիուսը: Նա այժմ բնակվում է Թբիլիսիում: Լիտվական ԶԼՄ-ները հայտնում են, որ վերջինս հանդիսանում էր Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի խորհրդականը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)