Գազայի հատվածի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի դռնփակ նիստն ավարտվեց ոչնչով
Վերջին լուրեր
Հինգշաբթի առավոտյան ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ դռների հետևում արտակարգ նիստ էր հրավիրել, որը քննարկելու էր Գազայի հատվածում իրավիճակի սրացումը:
Նախօրեին Գազայի հատվածը հարձակման էր ենթարկվել իսրայելական օդուժի կողմից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Պաղեստինի ինքնվարության ներկայացուցիչն արաբական երկրների դեսպանների հետ միասին ԱԽ-ին խնդրել էր դատապարտել իսրայելական օդային հարվածները Գազայի ուղղությամբ: Սակայն ԱԽ-ի անդամները համաձայնության են եկել միայն միջնորդագիր հրապարակել այն մասին, որ նիստը կայացել է:
Միաժամանակ ԱԽ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ պետք է անմիջապես դադարեցնել բռնությունները:
ԱՄՆ-ը հանդես է եկել Իսրայելի պաշտպանությամբ, հայտարարելով, որ վերջինս իրավունք ունի պաշտպանել իր տարածքները ՀԱՄԱՍ-ի հարձակումներից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)