Մահացել է բոտուլիզմից թունավորված կինը
Վերջին լուրեր
Մահացել է բոտուլիզմ ախտորոշմամբ Շիրակի մարզից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 30-ամյա Աստղիկ Արմենակյանը: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Շիրակի մարզում արձանագրվել էր սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 4 տուժածով: Հիվանդներից երեքն այս պահին գտնվում են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում. նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)