Daily Mail. «Անարխիայի օր» Եվրոպայում
Վերջին լուրեր
Գրեթե բոլոր թերթերն իրենց առաջին էջերում ներկայացրել են չորեքշաբթի օրն աշխարհի գրեթե 20 երկիր ընդգրկած կոշտ տնտեսության միջոցների դեմ բողոքի ցույցերի ողբերգական լուսանկարները։ Որոշ երկրներում այդ ցույցերը վերաճել են ոստիկանության և ցուցարարների միջև բախումների։ Daily Mail թերթը չորեքշաբթի օրն անվանել է «Անարխիայի օր Եվրոպայում»։ «Երթերին մասնակցող ցուցարարները քարեր են նետել և այրել մեքենաներ ու Եմ դրոշներ, մինչդեռ 23 երկրներում 40 արհմիությունների համակարգված ակցիան վերաճել է զանգվածային անկարգությունների»,-գրում է պարբերականը։ Ամենադաժան բախումները տեղի են ունեցել Իսպանիայում, որտեղ ոտիկանության աշխատակիցները ձերբակալել են 110 ցուցարարի, ընդ որում, 40 մարդ տարբեր տեսակի վնասվածքներ է ստացել. նրանցից 18-ը ոտիկաններ են եղել։
Իր խմբագրական հոդվածում պարբերականը պնդում է, որ դժգոհությունը մի շարք եվրոպական երկրների կառավարությունների վարած տնտեսական քաղաքականությամբ անընդհատ աճում է։
«Բռնությունը բողոքի ակցիաների ժամանակ կրկին ապացուցում է, որ եվրոյից արդեն վաղուց պետք է ազատվել». հետգրություն է անում Daily Mail-ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)