Կական ցանկանում է խաղալ ԱՄՆ-ում
Վերջին լուրեր
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կական չի բացառել ԱՄՆ տեղափոխվելու տարբերակը։
«Ցանկանում եմ խաղալ ԱՄՆ-ում, բայց ոչ հիմա, այլ ապագայում։ Ամերիկյան լիգայում մի քանի ընկեր ունեմ, ովքեր գովում են այդ լիգան։ Ամերիկյան մարզադաշտերում միշտ հաճելի է խաղալը, քանի որ դրանք միշտ լեփ-լեցուն են։ Մի օր ես հանդես կգամ այնտեղ»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com–ը։
Հիշեցնենք, որ բրազիլացին եվրոպական տարբեր ակումբների կազմում անցկացրել է 370 հանդիպում, հեղինակել է 120 գոլ և կատարել 76 գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)