Իսրայելը տանկեր է մտցրել Գազայի հատված
Վերջին լուրեր
Իսրայելական ՑԱԽԱԼ-ի տանկային ստորաբաժանումները գրոհել են ահաբեկիչների դիրքերը Գազայի հատվածի կենտրոնական մասում, ինչպես նաև Ռաֆիախում և Ջեբալիում։ Այս մասին այսօր հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները։ Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերը թռուցիկներ են տարածել՝ կոչ անելով Գազայի հատվածի բնակիչներին որքան հնարավոր է հեռու մնալ հրթիռներից։ «Խաղաղ բնակիչները մեր թիրախը չեն հանդիսանում։ Եթե դուք տեսնում եք հրթիռներ, որքան հնարավոր է հեռու մնացե՛ք դրանցից»,-ասվում է թռուցիկներում։
Իսրայելը պատրաստվում է ընդլայնել գործողությունների մասշտաբները։ Այս մասին հաղորդում է ITV հեռուստաալիքը՝ հղում անելով Երուսաղեմի իրազեկ աղբյուրներին։
Հիշեցնենք, որ հինգշաբթի առավոտյան ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ դռների հետևում արտակարգ նիստ էր հրավիրել, որը քննարկելու էր Գազայի հատվածում իրավիճակի սրացումը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)