Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում 

Սա շատ մռայլ բյուջե է. Վարդան Օսկանյան

Վերջին լուրեր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. 

«Երեկ բյուջեյի հետ կապված ելույթների ընթացքում ժամանակի բերումով հնարավորություն չունեցա ելույթ ունենալու, ուստի 2013թ. բյուջեի վերաբերյալ իմ նկատառումները ներկայացնում եմ ստորև:

Ես այս բյուջեի նախագծին ուզում եմ անդրադառնալ մի քիչ այլ տեսանկյունից՝ ժողովրդի կարիքների և ակնկալիքների տեսանկյունից: Իհարկե սա կառավարության 2013թ. տնտեսական գործունեության հիմնական ուղենիշն է լինելու, բայց վերջիվերջո կառավարությունը աշխատում է ժողովրդի համար:

Ինչքանո՞վ է այս բյուջեն բավարարում ժողովրդի ակնկալիքները, պահանջներն ու կարիքները:

Այն, որ այս բյուջեն ամբողջությամբ բավարարում է մեր վարկատուներին՝ հատկապես Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջները, դա միանշանակ է: ԱՄՀ-ն մեր կառավարության ֆիսկալ կայունությունը ապահովելու ջանասիրությունից շատ գոհ է, այսինքն՝ գոհ են վարվող զսպողական քաղաքականությունից, սղաճի զսպումից, պարտքի կառավարումից, բյուջեի դեֆիցիտի կրճատումից, այսինքն՝ այնպիսի քաղաքականությունից, որը ամբողջությամբ տնտեսական աճի, զարգացման և կենսամակարդակի բարձրացման հակացուցիչ է հանդիսանում:

Արդեն որերորդ տարին է, որ մեր կառավարությունը ֆիսկալ կայունություն ապահովելու շղարշի տակ թաքցնում և արդարացնում է իր անարդյունավետությունը: Իրոք' ֆիսկալ կայունություն ապահովելն ու կառավարության անարդյունավետությունը հոմանիշներ են դարձել: Բացարձակ դյուրըմբռնումն այն է, որ ֆիսկալ կայունությունը կարելի է ապահովել միայն զսպողական քաղաքականություն վարելով: Մինչդեռ այն երկրները, որոնք կարողացել են տնտեսական աճի համարձակ քայլերի և ընդլայնված հակաբյուջետային դրամավարկային ընդլայված քաղաքականություն վարելով միջին ժամկետներում հասնել նաև ֆիսկալ կայունության ապահովմանը, կարողացել են արձանագրել լուրջ հաջողություններ:

Երկրորդ դյուրըմբռնումը մեր արտաքին պարտքի կառավարման հարցում է: Այն պնդումները, որ իբր մեր ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը թերևս գտնվում է միջազգային չափանիշներով սահմանված ընդունելի սահմաններում, այսինքն՝ ավելի ցածր է ՀՆԱ-ի 60%-ից' կտանի մեզ սխալ ուղղությամբ: Այդ 60%-ի հարաբերակցությունը ընդունելի սահմանագիծ է քիչ թե շատ լուրջ ծավալով բյուջե ունեցող երկրների համար: 2013-ի մեր այս փոքր երեք միլիարդ դոլարից պակաս բյուջեում, 420 մլն դոլար նախատեսված է պարտքի մարմանը և սպասարկմանը: Մոտավորապես նույնքան գումար նախատեսվում է մեր բանակի և անվտանգության հարցերին: Պետությունների կենսունակության պատմության մեջ կա մի անհերքելի ճշմարտություն' երբ պարտքին հատկացված ծավալները հասնում են պետական անվտանգության ապահովման ծախսերին այդ երկիրը կարող է արդեն հայտնվել անկման լուրջ վտանգի առաջ:

Ի՞նչ է ակնկալում հասարակությունը այս բյուջեից:

1. Հույս և հավատ երկրի ապագայի զարգացման և հեռանկարի նկատմամբ: Այս բյուջեն իր մեջ սրա անգամ նշույլը չի պարունակում: Սա շատ մռայլ բյուջե է: Երբ ֆինանսների նախարարին հարցրին, թե մեկ բառով ինչպես կբնութագրի այս բյուջեն, նա խուսափեց պատասխանելուց, ասելով, որ այն կարելի է անվանել 2013-ի բյուջե: Ես կասեի, որ հույսի առումով սա նույնիսկ 93-ի բյուջե չի: Նույնիսկ այդ ամենածանր օրերին, այդ օրվա բյուջեում ավելի շատ հույս և հավատ կար: Այս բյուջեում չկա ոչ մի մեծ ծրագիր, չկա որևէ ոլորտ, որը կարող է դիտարկվել որպես տնտեսության շարժիչ ուժ: Ըդհամենը նախատեսվում է 6% ՀՆԱ աճ: Բայց մենք գիտենք այդ թիվը ինչպիսի հնարքներով է ստացվում:

Օրինակ՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության մեթոդոլոգիայի ՀՆԱ-ի ցուցանիշը կարելի է ճշգրտել երկու տարվա կտրվածքով։ Հենց դրանից է օգտվել կառավարությունը և 2011թ. ՀՆԱ-ի նախնական ցուցանիշը (հրապարակվել է այս տարվա փետրվարին) վերահաշվարկել է՝ նվազեցնելով 40,8 մլրդ դրամով։ Պարզ ասած՝ Վիճակագրական ծառայությունը նվազեցրել է բազային տարվա ՀՆԱ-ի ծավալը, ինչի արդյունքում կառավարությունը հնարավորություն է ստացել լրացուցիչ 1% տնտեսական աճ ստանալ։

Մյուս գործոնը, որը կառավարությանը հնարավորություն է տալիս ապահովել ներկայում արդեն նախատեսվող 7% տնտեսական աճը, դա դեֆլյատորն է։ 2012թ. բյուջեի հիմքում դնելով 4,2% տնտեսական աճ, նախատեսված էր, որ դեֆլյատորը կլինի 4,6%. բայց չգիտես ինչու հետո որոշվում է, որ այն ավելի փոքր պետք է լինի՝ 2,4%-ի չափով։ Արդյունքում՝ անվանական ՀՆԱ-ն էապես աճում է։

2. Աշխատատեղեր, աշխատավարձի բարձրացում: Այս առումով նույնպես բյուջեում ոչ մի լուրջ դրույթ չկա: Ոչ աշխատավարձերի, ոչ նպաստների որևէ բարձրացում չի նախատեսվում, չհաշված վերջերս նվազագույն աշխատավարձի 2500 դրամի բարձրացումը, որը կառավարության կողմից նախատեսված 4% սղաճի պայմաններում համարյա թե հավասարվում է զրոյի: Բյուջեից չի երևում, թե որ ոլորտներում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Այդ հարցին չկարողացավ պատասխանել նաև ֆինանսների նախարարը, ասելով, որ նախատեսվում է 10 000 աշխատատեղ ստեղծել:

3. Հասարակությունը ակնկալում է խորքային բարեփոխումներ՝ մենաշնորհների վերացում, հավասար մրցակցային դաշտի ստեղծում և հատկապես բարեփոխումներ հարկային ոլորտում: Այս բյուջեից չի երևում, որ կառավարությունը որևէ ցանկություն ունի ինչ որ բան անելու այդ ուղղությամբ:

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը շարունակելու է մնալ տարածաշրջանում ամենացածրը: Այն, որ գալիք տարում լուրջ հարկային վարչարարություն չի կատարվելու, դա նույնպես երևում է բյուջեից։ Կառավարությունը 2013թ. բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտների մոտ 119 մլրդ դրամից վարչարարության հաշվին ծրագրում է հավաքագրել 27,7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2012թ. հավաքագրվելիք լրացուցիչ 101 մլրդ դրամից վարչարարության հաշվին նախատեսված էր հավաքագրել 39,7 մլրդ-ը։

Այս վերջին շրջանում բյուջեի քննարկման ընթացքում եղել են բազմաթիվ լուրջ և կառուցողական առաջարկություններ, որոնք կարող էին էապես լավացնել բյուջեն, դրանով նպաստելով երկրի տնտեսական աճին, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը և երկրի զարգացմանը: Կառավարությունը մերժել է բոլորը, հիմնավորելով, որ գումարներ չկան:

Մեր խորին համոզմամբ կան գումարներ, որոնց տեղն ակնհայտ և տեսանելի է ինչպես մեզ, այնպես էլ կառավարությանը: Պարզապես չկա ցանկություն, քաղաքական կամք գնալու այդ գումարների հետևից:

Որո՞նք են այն հիմնական չարաշահումները, որոնք, ժողովրդի լեզվով ասած, կոտրում են բյուջեի ողնաշարը:

1. Ստվերը- Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օրերս հրապարակած տարածաշրջանային զեկույցում «ոչ ֆորմալ տնտեսությունը» Հայաստանում կազմում է ՀՆԱ-ի 35%-ը։ Համեմատության համար՝ նույն զեկույցում նշվում է, որ ոչ ֆորմալ տնտեսությունը Ուզբեկստանում ՀՆԱ-ի 15%-ի չափով է։

2. Հարկերից խուսափումները, հատկապես մեծ տնտեսվարողների կողմից,

3. Տնտեսական մենաշնորհները և անօրինական արտոնությունները,

4. «Ատկատները»,

5. Ծրարով աշխատավարձ ստանալը:

Եթե առաջին 4-ի մասին հաճախ խոսում ենք, ապա այս վերջինը անտարբերության է մատնվում: Այստեղ կան շատ լուրջ ռեսուրսներ և՛ բյուջեի, և՛ սոցվճարումների առումով: Այսօր և՛ պետական համակարգում, և՛ մասնավորում շատ բնական երևույթ է դարձել աշխատավարձ տալ հնարավոր նվազագույնը, վճարելով եկամտահարկերը և սոցվճարումները այդ գումարից, իսկ աշխատավարձի հիմնական մասը տալ առձեռն' ծրարի մեջ: Սա մի երևույթ է, որի դեմ պետք է լրջորեն պայքարել:

Մեծ հաշվով այս բյուջեն արտացոլում է կառավարության ծրագիրը, որի մասին մենք մեր դիրքորոշումը արդեն հայտնել ենք․ ինչպես ծրագրում այնպես էլ այստեղ չկա տնտեսական քաղաքականություն, գաղափարախոսություն, չկա ուղղվածություն, չկա նպատակ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ամենադիտված