Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը 

«Մարդիկ շատ վախկոտ են Հայաստանում, նրանց մեջ վախ կա, որ իրենց անպատիժ կարող են ոչնչացնել»

Վերջին լուրեր

Անվավոր չմուշկներով անաղմուկ ու սահուն անցնելով՝ մայրաքաղաքին հարազատ ու սիրելի դարձած երևանյան կերպարներից մեկը՝ ալեհեր մազերով, մարզական հագուկապով Լևոն Աբգարյանը շարունակում է լցնել քաղաքի օրը՝ ԱՄՆ-ից տարիներ առաջ Հայաստան տեղափոխվելուց հետո:

Իրեն աշխարհի ամենաառողջ մարդկանցից մեկը համարող Լևոն Աբգարյանն ամեն օր դուրս է գալիս Երևանի կենտրոնական փողոցներ՝ անվավոր չմուշկներով սլանալով տարբեր երաժշտության ռիթմերին համահունչ տրամադրությամբ:

Անծանոթներն այս ճերմահեր մազերով տարեց պապիկի կողքով ժպտալով են անցնում, իսկ ծանոթները նրան տեսնելիս կանգնում են, մի փոքր զրույցի բռնվում, լսում նրա բազմաթիվ անեկդոտներից մի քանիսը և բարձր տրամադրությամբ հեռանում:

«Տարիներ առաջ, երբ ես սկսեցի քշել այստեղ, բոլորը շշմած ինձ էին նայում: Իսկ հիմա արդեն բոլորն ինձ գիտեն,- ասում է Լևոնը՝ խուսափելով նշել իր իրական տարիքը,- 15 տարեկանի պես եմ ինձ զգում»:

Լևոնն ասում է, որ իր օրը սկսում է վաղ առավոտյան՝ արևի հետ, հետո մարզանք, փոքրիկ նախաճաշ, և երիտասարդ տղա-ծերունին շարունակում է իր օրը՝ հարազատ անվավոր չմուշկներով' Օպերայի բակում, Կասկադի շրջակայքում կամ փողոցներում՝ ժպիտներ պարգևելով անցորդներին:

«Անընդհատ երիտասարդների հետ եմ շփվում: Ես ամեն օրով եմ ապրում, ամեն պահով: Ես մենակ եմ ապրում, ու մեր բակում, ով ծնունդ է անում, իմ տանն է անում, ով որ բանակ է գնում, իմ տնից է գնում: Ես մենակ եմ, բայց ոչ միայնակ: Շատ ուրախ են օրերն անցնում»,-ասում է Լևոնը:

Լևոն Աբգարյանն ասում է, որ ծնվել և մեծացել է Երևանում, կրթություն ստացել Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետում, սակայն հետո «շեղվել» է մասնագիտությունից և սկսել է ֆիզիկայով զբաղվել:

Նա պատմում է, որ երկար տարիներ աշխատել է պոլիտեխնիկ ինստիտուտի գիտական բաժնում, այնուհետև ընդգրկվել է Մոսկվայի ատոմային էներգետիկայի խաղաղ օգտագործման նախարարության սեյսմաբանական արշավախմբի մեջ: Իսկ 1980-ականներից հետո նրա կյանքը շարունակվել է ԱՄՆ-ում, ուր Նյու Յորքում ապրել է ավելի քան 16 տարի:

«ԱՄՆ-ում սկզբից ամեն ինչ էլ անում էի, հետո սկսեցի իմ գործունեությամբ զբաղվել: Հեռահաղորդակցության ընկերությունում աշխատելով՝ բարձր գումարներ սկսեցի վաստակել: Հետո առողջությունս վատացավ, ու ես ծանոթացա մի ուկրաինուհու հետ, ով գիտական բժշկությամբ էր զբաղվում, էներգոմագնետոլոգ էր, իրականում յուրօրինակ մի կին, նա էլ ինձ սովորեցրեց առողջ ապրելակերպի սկզբունքները, որի ջատագովն եմ առ այսօր»,-«Մեդիալաբին» պատմում է Աբգարյանը:

Պատմում է, որ 1993-ից սկսել է էզոթերիկայով զբաղվել, օշո ուսումնասիրել, մեդիտացիայով զբաղվել, ամիսներով չուտել, միայն ջուր խմել, որոշ ժամանակ լռել ու շարունակաբար նման կենսակերպ վարել:

«Հիմա էլ շարունակում եմ ամեն օր առավոտյան արև դիմավորել, մարզանք անել ու հնարավորին չափ էս չմուշկներ քշել, ըմբոշխնել լավ երաժշտությունն ու լավ մարդկանց ընկերակցությունը: Այսինքն՝ սկսեցի ոչ թե ապրել, այլ գոյություն ունենալ ամբողջության մեջ»,- խորանում է նա:

2003-ին Լևոնը վերադառնում է Հայաստան' խնամելու իր վատառողջ մորը՝ Նյու Յորքում թողնելով կնոջն ու որդուն և այլևս հետ չի վերադառնում:

«Ես ամեն տեղ ինձ հրաշալի եմ զգում, հիմա այստեղ եմ՝ Երևանում, ու ինձ հրաշալի եմ զգում, քանի որ չկա այնպիսի միջավայր, որտեղ ինձ վատ զգամ: Իսկ ընտանիքիցս պարզապես հեռացել եմ, տարիներն անցել են, ու կապը այլևս չկա»,- նշում է Լևոնը, ով պատմում է, որ շրջագայել է բազմաթիվ երկրներում, տարբեր ազգությունների ընկերներ ձեռք բերել:

Անվավոր չմուշկներ քշելուց և արևը դիմավորելուց ու ժպիտներ բաշխելուց զատ, Լևոնը նաև բանաստեղծություններ է գրում, կիթառ ու դաշնամուր նվագում, երբեմն էլ իր բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն է գրում:

«Ես «Զեփելինից» մինչև Պավարոտտի լսում եմ, այն ամենը, ինչի մեջ կա հոգի, կա էներգետիկա…Սայաթ-Նովայի երգերն էլ շատ եմ սիրում լսել»,- ասում է Լևոնը:

Առողջ ապրելակերպի ջատագով լինելով'Լևոնը կարծում է, որ հայ երիտասարդության մեծ մասն անգործությունից ու թշվառ կյանքից ելնելով հավաքվում է ու «ցավոք սրտի էդ անտեր խոտը ճարում, ծխում ու դրանով փարատվում»:

«Այստեղ ոչ մեկին ոչ մի բան դուր չի գալիս, որովհետև սպիտակ ցեղասպանություն է տեղի ունենում, բացարձակ անիրավություն, մենաշնորհներ. մի քանի հոգով բացարձակ չեն թողնում որևէ մեկին ինչ-որ գումարներին մոտենա»,- ասում է Լևոնը:

Ըստ նրա՝ մարդիկ շատ վախկոտ են Հայաստանում, նրանց մեջ վախ է նստած, որ իրենց անպատիժ կարող են ոչնչացնել:

«Այդ վախը մարդկանց մեջ, դա ամենամեծ բացասական բանն է Հայաստանում, որ կարելի է շեշտել, և դա իրական հիմքեր ունի, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից սկսել են մարդկանց անպատիժ ոչնչացնել, ու դրանից հետո մյուս ղեկավարներն էլ ավելի են կատարելագործվել»,- մտահոգվում է նա:

Դեմ արտահայտվելով նաև քրիստոնեական կրոնին՝ Լևոնը նշում է, որ ինքը գտնվում է հանդուրժողականության բարձրագույն մակարդակում:

«Կրոնը քաղաքականություն է, Աստված գոյություն չունի, տիեզերքն անծայրածիր է, չունի սկիզբ ու վերջ, ուրեմն արարիչ չէր կարող ունենալ, և հենց դա անաստվածության պատասխանն է: Մարդ պետք է հավատա ինքը իրեն, իր կենտրոնի մեջ գտնվելով ինքն իր Աստծուն հասնի ու սիրի ինքն իրեն: Քրիստոնեությունը չի թողնում, որ մարդ սիրի իրեն, ասում ա, եթե դու քեզ սիրում ես, ուրեմն եսասեր ես: Բայց եթե դու քեզ չսիրես, դու չես հասկանա' դու ի´նչ ես, քեզ չես գնահատի, ու քո սերը չես կարա սփռես բոլորի վրա»,- ասում է Լևոնը և խորհուրդ տալիս բոլորին' միշտ բարին ցանկանալ դիմացինին ու անվախ լինել:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները՝ Կարապետ Սահակյանի

 Medialab.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)
Ամենադիտված