Վանո Սիրադեղյանը պետք է լինի Հայաստանում. Արմեն Մարտիրոսյան
Վերջին լուրեր
«Վանո Սիրադեղյանը կոլորիտային գործիչ է, նա կարևորագույն դեր է ունեցել: Կարծում եմ՝ ինքը պետք է լինի Հայաստանում»: Վերջին հարցազրույցի, թե ասուլիսի ժամանակ, չեմ հիշում, ասել էր՝ ես չեմ թողնի ինձնից քավության նոխազ սարքեն: Թե ինչ նկատի ուներ Վանո Սիրադեղյանը, դա կարող է ասել միայն ինքը»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և հավելեց, որ կուսակցության ներսում չի քննարկվել Վանո Սիրադեղյանի հարցը:
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ մեծամասնական ընտրակարգը լավ միջոց է իշխանության վերարտադրման համար, իսկ ներկայումս ԲՀԿ-ի կողմից այդ հարցերի բարձրացումը նորություն չէ «Ժառանգության» համար, քանի որ դրա մասին խոսվում է արդեն մի քանի տարի շարունակ:
«Խորհրդարանական կառավարման համակարգը օրակարգային խնդիր է «Ժառանգության» համար: «Ժառանգությունը» բաց է բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու համար»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով` «Ժառանգությունն» այս պահին ոչ մեկի հետ չի համագործակցում, բայց ոչ պաշտոնական մակարդակով շփումներ լինում են:
Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ միավորմանը՝ Արմեն Մարտիրոսյանը նկատում է, որ կարիք չկա միասնական թեկնածուի վրա այդքան շատ կենտրոնանալ, իսկ թե այդ միավորումը ինչ կտա, վերջինս չի կարող ենթադրել և թողնում է իրենց որոշմանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)