Frankfurter Allgemaine Zeitung. Բիրմայի իշխանություններն Օբամայի այցից առաջ համաներում են շնորհում 450 բանտարկյալի
Վերջին լուրեր
Բիրմայի իշխանությունները կարգադրել են համաներումով ազատ արձակել ավելի քան 450 բանտարկյալի: Այս մասին հայտարարվել է գալիք շաբաթ սպասվող ԱՄՆ-ի վերընտրված նախագահ Բարաք Օբամայի այցելության շեմին. փոխանցում է Frankfurter Allgemaine Zeitung-ը:
Դեռ պարզ չէ, թե ազատվածներից քանիսն են լինելու քաղբանտարկյալներ: Իրավապաշտպանները ենթադրում են, որ ճաղերի հետևում գտնվում է նվազագույնը 300, այսպես կոչված, «խղճի կալանավոր»:
Բիրմայի կառավարության որոշ քննադատներ ենթադրում են, որ Օբամայի այցելության համար դեռևս վաղ է, քանի որ իշխանությունները դեռևս նոր են սկսել բարեփոխումների աշխատանքները:
Սա ասիական այս պետության ողջ պատմության ընթացքում ԱՄՆ-ի նախագահի առաջին այցն է դեպի այդ երկիր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)