Հայաստանից արտահանվել է 25 տոննա պանիր
Վերջին լուրեր
Պանրի ոլորտի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև արտահանման ծավալները մեծացնելու նպատակով 2009թ. ստեղծվել է «Հայկական պանիր» ընկերությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զարգացման հայկական գործակալության» գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը՝ ներկայացնելով պանրի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Ըստ բանախոսի՝ այս տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ. ձևավորվել է ընկերությունը, վեբ կայքը, պետական աջակցությամբ այն ստացել է Ռուսաստանի շուկա պանիր արտահանելու թույլտվություն, հնարավորություն: «Զարգացման գործակալության կողմից այս երեք տարիների ընթացքում ընդհանուր ներդրումը ընկերության կառավարման և զարգացման ուղղությամբ կազմել է մոտ 3 մլն դրամ»,-ասաց Հարությունյանը: Ըստ նրա՝ գործակալությունն իրականացրել է երկու խմբաքանակի արտահանում՝ 5 տոննա և 20 տոննա: Բանախոսի խոսքով՝ որևէ խնդիր չի եղել արտահանված պանրի որակի առումով, և այն իրացվել է ռուսական շուկայում:
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենը նշել է, որ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն են տվել ավելի խորն ուսումնասիրել շուկայի և ոլորտի խնդիրները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)