Ամերիկացին ինքնասպանություն է գործել Օբամայի վերընտրման պատճառով
Վերջին լուրեր
Ֆլորիդայի 64-ամյա բնակիչը վերջ է տվել կյանքին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների հետ համաձայն չլինելու պատճառով. հաղորդում է LifeNews-ը։ Հենրի Համիլթոնը, ով տրոպիկական արևայրուքի սրահ ունի, ինքնասպան է եղել Բարաք Օբամայի՝ հոկտեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններում կրած հաղթանակի պատճառով։ Տղամարդու դին, որի կողքին դեղորայքի երկու տուփ կար, հայտնաբերել էր նրա ընկեր Մայքլ Կոսին, ով բնակարան էր վարձել նույն շենքում։ Ընկերոջ խոսքերով՝ Հենրին միշտ չափազանց լուրջ է վերաբերվել քաղաքականությանը, սակայն նա «անգամ չէր կարող ենթադրել, որ իրավիճակն այսքան կսրվի»։ Մահացածի մտերիմների խոսքերով՝ Համիլթոնն ակտիվորեն հետաքրքրվում էր երկրում քաղաքական ուժերի դասավորվածությամբ և միշտ հանդես էր գալիս խիստ քննադատությամբ Օբամայի հասցեին։ Դիակի կողքին հայտնաբերվել էր գրություն՝ Օբամայի հասցեին ոչ ցենզուրային բովանդակությամբ։ Նա նաև հայտնել է, որ չի ցանկանում ապրել անելանելիության պատճառով։
Թեպետ տղամարդու մահվան պաշտոնական վարկածը դեռ հայտնի չէ, սակայն շրջանային ոտիկանությունում արդեն հայտնել են, որ տղամարդն ինքնասպանություն է գործել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)