Sotheby's-ում վաճառքի է հանվել Այվազովսկու 3 կտավ
Վերջին լուրեր
Լոնդոնում կայացած աճուրդի ժամանակ Sotheby's-ը վաճառքի է հանել Հովհաննես Այվազովսկու միանգամից 3 կտավ՝ «Գալաթայի աշտարակը լուսնկա գիշերում», «Լուսնի ծագումը Ոսկե Եղջյուրում» և «Բոսֆորով» կտավները: Երեք կտավներում էլ պատկերված է Կոնստանդնուպոլիսը: Այվազովսկու «Տեսարան Կոնստանդնուպոլսին և Բոսֆորի նեղուցին» կտավը վաճառվել է ռեկորդային գնով՝ 5.2 մլն դոլար. հաղորդում է Euromag-ը:
Կտավի համար պայքարում է 5 մասնակից ինչպես սրահում, այնպես էլ հեռախոսով: Աճուրդում հաղթած մասնակցի անունը չի հրապարակվում: Սա ապացուցում է, որ հետաքրքրությունն Այվզովսկու նկատմամբ շուկայում շարունակում է արդիական մնալ: Նրա որոշ կտավների հանդեպ հետաքրքրությունը հատկապես աճէլ է՝ հանգեցնելով դրանց արժեքի կտրուկ բարձրացմանը. գրում է Euromag-ը:
Նշենք, որ «Տեսարան դեպի Կոնստանտնուպոլիսն» ու «Բոսֆորի նեղուցը» կտավը նվիրված է նավահանգստային քաղաքի կենդանի կյանքին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)