Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը 

Դատարանի որոշումը բլեֆ էր. Տիգրան Առաքելյանը՝ բանտից

Վերջին լուրեր

ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը  բանտից նամակ է գրել։ Նամակը ներկայացնում ենք ստորև.

«ՍԵՐԺԻ ՏՂԱ ԴԱՏԱՐԱՆ ԿԱՄ ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆՍ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՄ

Դե հիմա սպասում եմ այն մարդկաց արձագանքին, ովքեր կաշկանդվում էին իրենց կարծիքը հայտնել՝ կապված ՀԱԿ երիտասարդների եւ ոստիկանության միջեւ 2011 թ օգոստոսի 9- ին տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Մեր վստահ պնդմանը, որ իրականացվում է քաղաքական հետապնդում, հնչեցին հակադարձ կարծիքներ, որ փորձ է արվում քաղաքականացնել, եւ որ հարցը իրավական հարթությունում է, ուստի դատարանն էլ կորոշի։

1) Առաջին ատյանի դատարանը հուլիսի 20-ին կայացրել է դատավճիռ՝ ՀԱԿ ակտիվիստներին դատապարտելով 2- 6 տարի ժամկետով ազատազրկման։ Մեղադրանքի հիմքում դրվել են հարմարեցված, խեղաթյուրված և, որոշ դեպքերում, նույնիսկ գոյություն չունեցող ապացույցներ։
մասնավորապես.

ա) հորինված փաստ է Ջոնի անունով մի բարի կենդանի։

բ) հետևաբար հորինված է նաեւ շան դնչկալի պատմությունը, որը ըստ ոստիկանության վարկածի միջադեպի առիթն էր հաանդիսացել։
Հիմա ապացուցեմ, որ քրեական գործում առկա շունն ընդամենը «երևակայության ժանրից» է: Որպես ապացույցի հիմք՝ զուգահեռներ տանեմ երկու կարևոր անձանց կողմից արված վիճահարույց փաստարկների միջև՝ մի դեպքում դիտարկելով շան տիրոջը, մյուսում՝ շանը դիտողություն անող ոստիկանին՝ նրա զեկուցագիրը:

1. Շան տերը՝ դատարանի դահլիճում, բարձրաձայն, Դատարանի, քարտուղարի, մեղադրողի, տուժողների համար նախատեսված աթոռներին նստած ոստիկանների, լրագրողների, դահլիճում ներկաների և մեր՝ ամբաստանյալներիս, չմոռանամ նաև ինձ ուղեկցողներին, մի խոսքով՝ բոլորիս համար լսելի, հասկանալի, մեր երկրի պաշտոնական լեզվով՝ հայերենով,առանց թարգմանիչի, վկայություն տվեց այդ մասին և մեր հարցադրումների ժամանակ պնդեց, որ. 
2011թ. օգոստոսի 9-ին՝ միջադեպից առաջ, իրեն են մոտեցել ոստիկաններ և նկատողություն արել իր շան՝ Ջոնիի դնչկալ չունենալու հետ կապված, և նա, ընդունելով իրեն ուղղված նկատողությունը՝ ներողություն է խնդրել և հեռացել: Իմ հարցին, թե Կարապի լճի մոտ ո՞ր հատվածում են ոստիկանները մոտեցել իրեն և նկատողություն արել, պատասխանեց՝ Կարապի լճի կողմից՝ Տերյան փողոցի մայթին: Ապա հարցրի, թե նա դեպի ո՞ր կողմ շարունակեց իր ճանապարհը և թե արդյո՞ք որևէ միջադեպ տեսել է այդ պահից քիչ անց՝ ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ, ասաց, որ քայլելով իջել է դեպի Տերյան-Թումանյան խաչմերուկն ու, խաչմերուկին հասնելով՝ հետ շրջվել այն վայրի ուղղությամբ, որտեղ ոստիկանները նկատողություն էին արել իրեն ու այնտեղ ոստիկանների քաշքշուկ է նկատել:

Դատարանի տրամադրության տակ էր նաեւ այն ոստիկանի զեկուցագիրը, ով նկատողություն էր արել Ջոնիի տիրոջը: Ըստ այդմ՝ Խնկո Ապոր գրադարանի մոտ ծառայություն կատարելիս, ոստիկանը մոտեցել է առանց դնչկալի շան տիրոջն ու նկատողություն արել: Վերջինս ընդունել է զգուշացումը, և մի քանի քայլ հեռանալուց հետո մոտեցել ենք մենք՝ ամբաստանյալներս, ու նկատողության հետ կապված՝ սկսել ենք վիճաբանել:

Հարկ եմ համարում ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Կարապի լճի ափին և, առավել ևս՝ Տերյան-Թումանյան խաչմերուկից մի քանի քայլ հեռավորության վրա չի գտնվում Խնկո Ապոր գրադարանը և ևս մեկ անգամ կրկնեմ, որ շան տերը վկայեց, թե վերոհիշյալ խաչմերուկից դարձել է դեպի այն վայրը՝ այն վայրի ուղղությամբ, որտեղ ոստիկանները նկատողություն էին արել իրեն ու այնտեղ ոստիկանների քաշքշուկ նկատել, ինչն անհնար է. նշված երկու վայրերից՝ մեկից մյուսը տեսանելի չէ:

Թյուրիմացությունից խուսափելու համար ևս մի հարց հղեցի շան տիրոջը, թե երբ նա ետ շրջվեց, արդյո՞ք նույն մայթին էր տեղի ունենում քաշքշուկը՝ այնտեղ, որտեղ ոստիկանները նրան նկատողություն էին արել, և դրական պատասխան ստացա նրանից: Իսկ ոստիկանի զեկուցագրի վերաբերյալ դեռևս կավելացնեմ միայն, որ տեղը, որտեղ նա է եղել իր պնդմամբ, չի համապատասխանում շան տիրոջ նշած տեղին: Ես նույնիսկ խնդրել եմ Թումանյան-Տերյան խաչմերուկի և միջադեպի վայրի միջև ընկած այդ «մի քանի քայլը» չափել և պարզել եմ, որ խոսքը 100-120 քայլի մասին է՝ «նայած քայլողի»։

Սա, թերևս, ամենաակնհայտ հակասությունն է, ինչը հասկանալու համար նույնիսկ իրավաբանական գիտելիքներ ունենալու կարիք չկա:
Հիմա հայտնի դրվագի՝ մեքենայի մեջ տեղի ունեցածի մասին: Ըստ մեղադրանքի՝ ես գլխի հետադարձ հարվածով կոտրել եմ ոստիկանի քիթը: Այս դրվագը վերլուծելու համար քիչ և միմյանց հակասող փաստեր ու վկայություններ են առկա քր. գործում.

Ոստիկան Տիգրան Ավետիսյանը ինձ մեղադրող իր ցուցմունքներում, մասնավորապես՝ նշում է, որ ես եմ միտումննավոր կոտրել իր քիթը։
Ես, Տիգրան Առաքելյանս, ինչ-որ առումով տեսականորեն չբացառելով, որ այնուամենայնիվ հնարավոր է, որ իմ գլխի և նրա քթի, կամ իր քթի և իմ գլխի հպման արդյունքում, կամ, գուցե և՝ առանց հպման, (շոգ եղանակից եւ 4 մարդու համար նախատեսված մեքենայում 6 հոգով գտնվելու պատճառով) արնահոսություն առաջացած լինի՝ միաժամանակ բացառում եմ, որ ես որևէ ոստիկանի, այդ թվում նաև՝ Տիգրան Ավետիսյանին, (ինձ հայտնի) որեւէ վնասվածք միտումնավոր հասցրած լինեմ, մինչդեռ հակառակը տեղի է ունեցել:
Քրեական գործում առկա է իմ վնասվածքների հետ կապված դատաբժշկական եզրակացություն (մասնավորապես կառանձնացնեմ պարանոցիս վրա ֆիզիկական ուժի կիրառման արդյունքում առաջացած վնասվածքը) որով ապացուցվում է ոստիկանի կողմից ինձ խեղդելու փորձը։

Միջնորդել էի Ալիկ Սարգսյանին դատակոչել եւ հարցաքննել, բոլոր փաստերը կան պնդելու, որ հենց նա է հրահանգել, հորինել, խեղաթյուրել, հարմարեցնել նշածս փաստերը այնպես, որ ոստիկանների հանցագործությունները քողարկելու հնարավորություն ունենան։ Կարճ ժամանակ անց պատվիրատուն փոխվեց։ Արդեն կալանքի սանկցիաները եւ հետագա բոլոր գործողությունները եղել են հրահանգավերված Սերժ Սարգսյանի կողմից ըստ քաղաքական նպատակահարմարության։

Մեղադրող կողմի ներկայացրած վերոհիշյալ աղաղակող փաստերը, վերաքննիչ դատարանի վերջին երկու աղմկահարույց նիստերը, նշածս եւ այլ փաստեր ստուգելու համար ներկայացված միջնորդությունների ապօրինի մերժելը, մեզ՝ ամբաստանյալներիս նիստերի դահլիճից հեռացնելը, պաշտպանական ճառով հանդես գալու իրավունքից զրկելը, վերջին խոսքի հնարավորություն չտալը ամբողջացնում է արդարադատության հետ որեւէ աղերս չունեցող հանցավոր եւ կամայական վերաբերմունքը ՀԱԿ երիտասարդներիս հանդեպ։

Ես չգիտեմ վերաքննիչ դատարանը էլ ինչի՞ համար է, եթե ոչ ստորադաս դատարանում առաջացած խնդիրները քննելու…

Հ.Գ.1Մամուլից տեղեկացա, որ նեմեց ռուբոն ըստ չհերքված լուրերի նորից բժիշկ է ծեծել….

դե ձերբակալեք է։

Հ.Գ.2 Սերժ Սարգսյանը հաշվի չի առել ընդամենը մեկ հանգամանք։ Օրը գալու է, բարին էլ հետը։ Պատրաստեք ձեր պաշտպանական ճառերը։ Հայաստանում հաստատվելու է օրենքի իշխանություն եւ երաշխավորում եմ, որ ձեզ չեն զրկելու օգտվել ձեր իրավունքներից։

Հ.Գ.3 Նախավերջին աղմկահարույց դատական նիստում արագ խորհրդակցական սենյակ անցնելու դատարանի որոշումը ընդամենը ԲԼԵՖ էր։ Դատավորը ոչ թէ խորհրդակցական սենյակ էր գնում, այլ այնտեղից էր գալիս եւ նախավերջին նիստում արդեն առանց փաստերը ուսունասիրելու ուներ պատրաստի դատավճիռ։

Հ.Գ.4 Եթե առաջիկա օրերին, դատավորներ՝ Արմեն Դանիելյանին, Մհեր Աղրամանյանին եւ Լիլիթ Թադևոսյանին՝ մեր նկատմամբ թույլ տրված աղմկահարույց որոշուների եւ կայացրած դատավճռի համար, Սերժ Սարգսյանը չհեռացնի արդարադատության համակարգից, դա ապացույցը կլինի, որ հենց ինքն է գերագույն գլխավոր դատավորը»։

Տիգրան Առաքելյան 14.11.2012թ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)
Ամենադիտված