«Ժառանգություն»-ը դեռ չի միացել արտահերթ նիստ հրավիրելու ՀԱԿ-ի առաջարկին
Վերջին լուրեր
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12.00-ին արտահերթ նիստ գումարելու ՀԱԿ առաջարկին արդեն միացել են ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները: «Ժառանգությունն» առայժմ քննարկում է միանալու հարցը։ Ստորագրահավաքին մասնակցել են նաև «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Անդրադառնալով հարցին, թե ՕԵԿ և ՀՀԿ համագործակցություն հնարավոր է, Զուրաբյանն ասաց. «ՕԵԿ–ի հետ բացառվում է»։
Հիշեցնենք, որ անհրաժեշտ է 44 ստորագրություն։ Ստորագրահավաքը շարունակվելու է մինչև վաղը՝ 11.15-ը:
Զուրաբյանը վստահություն է հայտնել, որ արտահերթ նիստ գումարելու համար իրենք ստորագրությունների անհրաժեշտ քանակ կունենան։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)