ՀՀ ՊՆ առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Վերջին լուրեր
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային և ռազմական կցորդ, գնդապետ Սեբաստիան Լեմաշին' ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Դավիթ Տոնոյանը շնորհավորել է գնդապետ Լեմաշին և հույս հայտնել, որ նրա նշանակումից հետո հայ-չեխական պաշտպանական համագործակցությունը մոտ ապագայում նոր թափ կստանա:
Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը իր հերթին նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը շատ է կարևորվում Չեխիայի պաշտպանության նախարարության կողմից, և հաշվի առնելով երկու երկրների միջև կնքված պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը, չեխական կողմը պատրաստ է էլ ավելի զարգացնել համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)