Գազայում իսրայելական հարձակումից զոհվել է BBC-ի թղթակցի 11-ամսական երեխան
Վերջին լուրեր
BBC ընկերության թղթակցի 11-ամսական երեխան ողջ-ողջ այրվել է Գազայի հատվածի վրա ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքային օբյեկտների վրա իրականացված հրթիռային հարվածի հետևանքով. տեղեկացնում է Daily Telegraph-ը: Ինչպես հաղորդում է պարբերականը, BBC-ի արաբական բաժանմունքում աշխատող Ջիհադ Միշարավին կորցրել է իր 11-ամսական երեխային:
Կրակահերթից տուժել է նաև Միշարավիի եղբայրը: BBC-ի խմբագիր Ջոն Վիլյամսն իր ցավակցությւոններն է հայտնել: «Սա ծանր պահ է Գազայում գտնվող բյուրոյի համար»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ իսրայելական ռազմա-օդային ուժերը Գազայի հատվածի ուղղությամբ չորեքշաբթի օրը տասնյակ հարվածներ են հասցրել: Դրա արդյունքում զոհված պաղեստինցիների թիվն արդեն հասել է 12-ի: Ավելի վաղ՝ առավոտյան, հայտնվում էր 3 սպանվածի մասին:
Իսրայելի հարվածին ի պատասխան՝ պաղեստինյան կողմն արդեն 50 հրթիռ է արձակել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)