Գերմանիան Հոլոքոսթից տուժածներին կվճարի 300 մլն դոլար
Վերջին լուրեր
Գերմանիան համաձայնել է փոփոխություններ կատարել 1952 թվականի Հոլոքոսթի զոհերին փոխհատուցման վճարման մասին համաձայնության մեջ. հաղորդում է Associated Press-ը։
Փոփոխություններն ընդլայնում են այն մարդկանց թիվը, ովքեր իրավասու են ստանալ ֆինանսական օգնություն: Փոփոխություններ կատարելու համար հանդես էր գալիս Գերմանիայի նկատմամբ հրեաների նյութական պահանջների ասոցացիան և 2012-ի հունիսին համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել:
Այսօր Լյուքսեմբուրգի՝ Գերմանիայի կողմից Հոլոքոստի պատասխանատվության ճանաչման և փոխհատուցում վճարելու համաձայնության մասին պայմանագրի ստորագրման 60-ամյակին, փաստաթուղթը կստորագրի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն և ասոցացիայի ղեկավար Հուլիոս Բերմանը։
Ըստ նոր համաձայնագրի՝ Հոլոքոստից տուժած շուրջ 100,000 տարեց հրեա ֆինանսական աջակցություն կստանա (բացի այն գումարից, որ արդեն իսկ ստանում էին)։ Բացի այդ, ֆինանսական աջակցություն կստանա նացիզմից տուժած մոտ 80,000 բնակիչ, մասնավորապես՝ Արևելյան Եվրոպայի բնակիչները։ Դրանք մեծ մասամբ Գերմանիայի հրեաներ են, ովքեր Հիտլերից փախել են ԽՍՀՄ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)