Իբրահիմովիչի գոլը 2012-ին չի արժանանա Պուշկաշի անվան մրցանակին, բայց կառաջադրվի 2013-ին (տեսանյութ)
Վերջին լուրեր
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հիանալի գոլը՝ ուղարկված Անգլիայի հավաքականի դարպասը, Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին կնոմինացվի մեկ տարի անց. տեղեկացնում է Goal.com-ը։
Նշենք, որ ՖԻՖԱ-ն տարվա լավագույն գոլ մրցանակի թեկնածուների անունները հրապարակել է նոյեմբերի 14-ին, նույն այդ օրը շվեդ ֆուտբլիստը գեղեցիկ հարվածով գրավեց Անգլիայի հավաքականի դարպասը։
«Հաշվի առնելով, որ հատուկ հանձնաժողովն այդ պահին արդեն հայտարարել էր 2012-ի մրցանակի թեկնածուների անունները, մենք չենք կարող այդ ցուցակում ընդգրկել Իբրահիմովիչի գոլը։ Նրա գոլը կդիտարկվի 2013–ին»,-ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:
Նշենք, որ Շվեդիա-Անգլիա հանդիպումն ավարտվեց շվեդների հաղթանակով՝ 4։2 հաշվով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)