ՀՀ անձնագրեր՝ սիրիահայ ամուսիններին
Վերջին լուրեր
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր հանձնեց սիրիահայ ամուսիններ Ալեքսան և Թալին Խաչատուրյաններին, ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել էր ՀՀ քաղաքացիություն:
Նախարար Հ. Հակոբյանը, շնորհավորելով ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու կապակցությամբ, մասնավորապես նշեց. «Սա հուզիչ և կարևոր պահ է, այն մարդու համար, ով ապրում ու կայանում է Սփյուռքում և այսօր հնարավորություն ունի ստանալ ՀՀ անձնագիր: ՀՀ քաղաքացու անձնագիրը դառնում է ձեր և դարեր շարունակ հայ ժողովրդի երազած անկախ պետության միջև կապը»:
Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո համբուրելով սեփական նոր անձնագիրը՝ Ալեքսան Խաչատուրյանն ասաց. «Մեզ համար սուրբ է այն օրը, երբ մկրտվում ենք, ինձ համար նույնքան սուրբ է նաև Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու օրը», և հավելեց, որ որպես ոսկերիչներ՝ իր և իր գործընկերների համար տեսանելի են այն բարեփոխումները, որոնք նպաստավոր են դարձնում Հայաստանը՝ գործարար ներդրումներ իրականացնելու տեսանկյունից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)