Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Երիտասարդ գվարդիան» վերահսկողության տակ է վերցնում բոլոր ոլորտները

Վերջին լուրեր

«Երիտասարդ գվարդիականները» (Միքայել Մինասյանի թիմակիցները) օր-օրի ձգտում են ապացուցել, որ իրենց դեմ խաղ չկա և չկա էնպիսի մեկը կամ էնպիսի մի ոլորտ, որ իրենց հաշվետու չլինի: Եթե իրենք մի բան ասում են, ուրեմն դա չպետք է քննարկվի, պետք է ընդունվի ի գիտություն ու ականջներին օղ արվի: Եվ որ ո՛չ մի նախարար, անգամ եթե նա ամենաբարձրահասակ, ամենաերիտասարդ նախարարն է, անգամ եթե այդ նախարարն ամեն օր ուզում է ամուսնանալ, անգամ եթե այդ նախարարի թիկունքին անձամբ Գագիկ Ծառուկյանն է, անգամ եթե այդ նախարարի ժպիտից բոլորը հալվում են, անգամ եթե այդ նախարարի «թասիբին» Հայաստանի ու «ալամ աշխարհի» բոլոր սպորտսմենների ստորագրություններն են, միևնույն է, երիտասարդ գվարդիականներից և ոչ մեկին իրավունք չունի անգամ ակնարկել, թե աչքիդ վերևն ունք կա, քանի որ երիտգվարդիականը վեր է ամեն ինչից ու ամենքից:

Երեկ Ազգային ժողովում «Երիտասարդ գվարդիայից» Լևոն Մարտիրոսյանն էստաֆետը փոխանցել էր ընկերոջը՝ Սամվել Ֆարմանյանին:

Պատգամավոր Ֆարմանյանը կանգնեց, մոտեցավ խոսափողին, ձեռքը երիտգվարդիականների ոճով դրեց գրպանը, թեք կանգնեց ու … էլի՛ սպորտի նախարարը (դե, «Երիտասարդ գվադիայի» այս տղաները սիրում են սպորտ, ի՞նչ կարող ենք անել).

«Պարո՛ն նախարար, կասե՞ք, թե ինչ սկզբունքով է ձևավորվում տարվա լավագույն մարզիկների տասնյակը»:

Ֆարմանյանն ավելի քան մարտական էր տրամադրված: Տոնը խիստ էր, նկատելի քամահրական:

Պատգամավորը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ լավագույններին ընտրում է, այսպես կոչված, «Մարզական լրագրողների ասոցիացիան», որտեղից ինչ-ինչ պատճառով դուրս էին եկել մի քանի հայտնի լրագրողներ, որոնք, ի դեպ, «Հ1»-ից էին, ըստ այդմ, եթե «Հ1»-ից այդտեղ այլևս մարդ չկար, ուրեմն այդ ասոցիացիան այլևս ճիշտ որոշումներ՝ առավել ևս լավագույն տասնյակ ընտրելու ի վիճակի չէր կարող լինել:

«Այդ ասոցիացիայում այնպիսի լրատվամիջոցների կարկառուն լրագրողներ են, ինչպես «Արևշատի ձայն», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», «Արթիկի տուֆ»»,- քամահրական ներկայացնում էր ասոցիացիայի կազմը պատգամավոր Ֆարմանյանը:

Երիտգվարդիականներից Լևոն Մարտիրոսյանը, որ նախորդ անգամ սպորտի նախարարից «հաշիվ էր պահանջում» Լոնդոնի օլիմպիական խաղերի խայտառակ արդյունքի վերաբերյալ, ուշադրությամբ հետևում էր ընկերոջ «պադդերժկային» ու քթի տակ ինքնագոհ ժպտում:

Սպորտի նախարարն էլ երիտգվարդիականներից պակաս երիտասարդ չէր ու ոչ էլ պակաս մարտական տրամադրված: Պարոն Հրաչյա Ռոստոմյանն ամբողջ հասակով մեկ ուղղվեց ամբիոնի մոտ, հետո հասկացավ, որ խոսափողը մնաց ներքևում ինչ-որ տեղ, կռացավ ու սկսեց միանգամից հասկացնել, որ ընդունում է «նետված ձեռնոցը».

«Ես գիտեմ ինչի եք հարցնում: Լավագույն սպորտսմեններին ընտրում է «Մարզական լրագրողների ասոցիացիան», որը հասարակական կազմակերպություն է: Դա զուտ իրենց նախաձեռնությունն է, մենք դրա հետ կապ չունենք: Իրենք ընտրում են, հետո էլ ներկայացնում: Բայց ես հասկանում եմ, թե ինչու եք այդ հարցը տալիս և Ձեզ կասեմ, թե ովքեր են Ձեր ասած լրագրողները, որ դուրս են եկել ասոցիացիայից: Դրանք երեք լրագրողներ են, երեքն էլ՝ «Հ1»-ից՝ Կարեն Գիլոյանը, Սլավա Սարգսյանը և Էդուարդ Քալանթարյանը»:

«Հ1»՝ «падразумевает» Սամվել Ֆարմանյան. եթե լրագրողները «Հ1»-ից չեն, ուրեմն սպորտից ոչինչ չեն կարող հասկանալ, լավագույն մարզիկ ընտրել էլ չեն կարող:

Ֆարմանյանը էլի տեղի չէր տալիս.

«Պարո՛ն նախարար, ես ուղղակի ասում եմ, որ ուշադիր լինեք ու էլի անհասկանալի մարդկանց թույլ չտաք ընտրել տարվա լավագույն մարզիկներ: Հա, ի դեպ, հուսով եմ, որ տիտղոսակիր սպորտսմենների կողմից ես էլ բաց նամակի չեմ արժանանա»:

«Լավագույնները որոշվում են մեդալներով: Փոփոխվում է կյանքը, սպորտը մնում է մնայուն»,- գրեթե բանաստեղծական պաթոսով արձագանքեց նախարարը՝ ի դեպ, տիտղոսակիր սպորտսմենների բաց նամակի հաշվով որևէ երաշխիք այդպես էլ չտալով:

Որ կյանքն իսկապես կարող է փոփոխվել, բայց սպորտը մնալ մնայուն ու որոշվել բացառապես ունեցած հաջողություններով ու նվաճած մեդալներով, երևի թե գիտեն նաև վերոհիշյալ տասնյակը կազմող մարզական լրագրողները: Սակայն ինչպես տեսնում ենք, «Երիտասարդ գվարդիան» այլ կերպ է մտածում և քանի որ ստացել է նաև իր ուզածի պես մտածելու «դաբրոն», գտնում է, որ չի կարող լինել ոլորտ, որ իրենց հաշվետու չլինի, հատկապես, որ դա իրենց հետաքրքրությունների շրջանակում է: Հատկապես, որ երիտգվարդիականները սպորտի սիրահար են, ըստ այդմ՝ ովքե՞ր են այդ լրագրող, այն էլ՝ մարզական լրագրող կոչվածները, այն էլ՝ ինչ-որ «Արևշատի ձայն»-երից, որ հաշվի չառնեն իրենց նախասիրություններն ու համարձակվեն ընտրել ո՛չ թե այն մարզիկներին, որոնց «բալետ են անում» անձամբ պարոնայք Սամվել Ֆարմանյանն ու Լևոն Մարտիրոսյանը, այլ առաջնորդվեն իրենց, կամ, որ ավելի վատ է՝ ԲՀԿ-ական, ավելի ճիշտ ոչ թե ԲՀԿ-ական, այլ ԲՀԿ առաջնորդի վստահությունը չչարաշահելու բարձր պատասխանատվությամբ նախարարի պաշտոն ստանձնած մեկի ճաշակով:

Ի դեպ, 2011թ. «Տարվա լավագույն մարզիկ» էր ճանաչվել հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը: Երկրորդ տեղում Արսեն Ջուլֆալակյանն էր, հետո գալիս էին Լևոն Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը և այդպես շարունակ: Թե ինչը չի գոհացրել այս ցուցակի մեջ երիտգվարդիականներին, գիտեն երևի թե միայն իրենք:

Հետգրություն

Այսօր Ազգային ժողովում ներկա էին թե՛ Հրաչյա Ռոստոմյանը, թե՛ Սամվել Ֆարմանյանը. երկուսի տրամադրությունն էլ բարձր էր, կապտուկներ չէին նկատվում: Բաց նամակներ ևս այս պահի դրությամբ կարծես թե շրջանառության մեջ չկան:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված