Ջենիֆեր Լոպեսին գրավում են «արևելյան բռնապետությունները»
Վերջին լուրեր
Աշխարհահռչակ լատինաամերիկյան երգչուհի Ջենիֆեր Լոպեսն այսօր՝ նոյեմբերի 15-ին, իր «Dance Again» համաշխարհային շրջագայության շրջանակներում, ժամանել է Թուրքիա։
Երգչուհին վայրէջք է կատարել Ստամբուլում, որտեղ նրան են դիմավորել մեծ թվով երկրպագուներ և պաշտոնական դեմքեր։ Ստամբուլյան համերգի կազմակերպիչ ընկերության ներկայացուցիչները դիմավորել են երգչուհուն ու նրա ընտանիքին և ուղեկցել հյուրանոց։
Հիշեցնենք, որ Լոպեսը շաբաթներ առաջ երգել է նաև Բաքվում՝ հաշվի չառնելով ամերիկյան մամուլի որոշ հրապարակումները, որոնցում նրան խորհուրդ էր տրվում չայցելել մարդու իրավունքների խախտման և բռնաճնշումների թվով «առաջատար» այդ երկիրը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)