Ֆրանսիան տնտեսական աճ է գրանցել
Վերջին լուրեր
Ֆրանսիայի տնտեսությունն այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով աճել է 0.2%-ով: Տնտեսական աճին նպաստել են սպառման ծավալների և արտադրական ակտիվության մեծացումը, հայտնում է Ֆրանսիայի ազգային վիճակագրական բյուրոն` INSEE-ն: Այս տարվա երրորդ եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշները գրեթե մոտ էին Reuters-ի կողմից հարցված 30 տնտեսագետների կանխատեսումներին: Նրանք գտնում էին, որ Ֆրանսիան զրոյական տնտեսական աճ կցուցաբերի:
Ֆրանսիական տնտեսական ցուցանիշները կարող են օգնել նաև ամբողջ եվրագոտու տնտեսության կանխատեսումներին: Մասնագետները դեռ գտնում են, որ 9 տրլն եվրո ունեցող երկրների խումբը անկում կապրի:
Ֆրանսիայի տնային տնտեսությունների սպառման ծավալներն այս տարվա երկրորդ կիսամյակի 0.2% նվազումից հետո երրորդ եռամսյակում կցուցաբերեն 0.3% աճ: Արտադրության ծավալները վերջին երկու եռամսյակների նվազող ցուցանիշներից հետո աճել են 0.1%-ով: Արտահանման ծավալներն ավելացել են 0.5%-ով` երկրորդ կիսամյակի 0.2% նվազման համեմատ: Իսկ ահա ներմուծման ծավալները նախորդ եռամսյակի 1.6% աճի համեմատ նվազել է 0.6%-ով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)