Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սերժ Սարգսյանի համար 1 թշնամին «ԳԱԻ»–ն է

Վերջին լուրեր

«ԳԱԻ» կոչվող պորտաբույծ կառույցի կողմից հանրապետությունում մոլեգնող թալանը նորանոր դրսևորումներ է ձեռք բերում: Ըստ երևույթին, իրագործվող «բարեփոխումների» համար այս հիմնարկում հատուկ «ուղեղային կենտրոն» է ձևավորվել, որտեղ հավաքված «հանճարներն» էլ մոգոնում են, թե ինչ նոր ձևերով ու հուսալի եղանակներով կարելի է մինչև վերջին կոպեկը թալանել սեփական ժողովրդին:

Այդ «հանճարեղ» ուղեղներից մեկն էլ հայտնաբերել է թալանի յուրօրինակ ձևերից մեկը: Ինչպես հայտնի է, արագաչափերի կողմից ֆիքսված իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները վարորդները ստանում են փոստի միջոցով: Փոստատարը գալիս է ձեր տուն՝ ծանուցումը տալու: Եվ ահա փոստատարը գալիս է, դուք տանը չեք: Ի՞նչ է անում փոստատարը: Հետ է գնում, հետո էլի է գալիս, էլի տանը չեք ու վերջ՝ այդքանով փոստատարի աշխատանքը համարվում է ավարտված. իրավախախտման ծանուցումը վերադարձվում է «ԳԱԻ»: Եվ հենց այդ պահից էլ սկսվում է օրինախախտում կատարած անգամ ամենաօրինակելի, անգամ ամենամեծ հարգանք վայելող քաղաքացու կյանքի «թրիլլերը»՝ սարսափի ելևէջներով:

«ԳԱԻ» վերադարձվելուց հետո տուգանքի չափը հնգապատկվում է: Այսինքն, եթե ձեր տուգանքը 5000 դրամ էր, այն դառնում է 25 հազար, եթե 50 հազար՝ 250 հազար: Այս պարագայում իրավախախտման օրինաչափ կամ ոչ օրինաչափ լինելը չի քննարկվում: Ոչ էլ սա այն դեպքն է, երբ քաղաքացին հրաժարվում է վճարել տուգանքը: Քաղաքացին չի վճարում, քանի որ տեղյակ էլ չէ, թե ինքն ընկել է նման փորձանքի մեջ: «ԳԱԻ» վերադարձված, հնգապատկված տուգանքը չվճարվելուց հետո (քանի որ քաղաքացին այդպես էլ տեղյակ չի պահվում և շարունակում է իր համար ապրել), այն ուղարկվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: Այստեղ էլ որոշ ժամանակից հետո, գործող կարգի համաձայն, տվյալ անձնավորության նկատմամբ հայտարարվում է հետախուզում:

Հիմա, ենթադրենք, իքս անձնավորությունը 5000 դրամի ինչ-որ խախտում է կատարել: Մեր հերոսը չունի ֆինանսական որևէ խնդիր, դիտավորյալ, չարամտորեն չի գնացել օրենքին հակառակ, կյանք է, ստացվել է, խախտել է: Բայց մարդը կարգին գործարար է, անընդհատ զբաղված է, տանը գրեթե չի լինում: Փոստատարը գալիս է մեկ, գալիս է երկու, և, ահա, մեր գործարարի «գործը» ուղարկվում է «ԳԱԻ»: «ԳԱԻ»-ն «պաս է տալիս» ԴԱՀԿ-ին, որն էլ հետախուզում է հայտարարում մեր գործարարին: Իսկ մինչ այդ մեր գործարարը մի երեք ամիս, ենթադրենք, Հայաստանում չէր, արտերկրում լուրջ գործարքներ էր կնքում, լուրջ ներդրողներ էր գտել, համոզել, որ գան Հայաստան: Եվ ահա, գործընկերների հետ Հայաստան է գալիս, ինքնաթիռը իջնում է, մտնում են «Զվարթնոց» օդանավակայան և... հոպ-ստոպ՝ մեր գործարարին ձերբակալում են: Ինչո՞ւ: Որովհետև նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Ինչո՞ւ: Որովհետև այն խախտումը, որն արել էր գործարարը, որի մասին ծանուցումը բերել էր փոստատարը, բայց որն ուղարկվել էր «ԳԱԻ» և որը «ԳԱԻ»-ում հնգապատկվել էր ու հետո էլ ուղարկվել ԴԱՀԿ...

Ինչպես տեսնում ենք վատ թրիլեր չստացվեց. սարսափի ելևէջներն էլ տեղում էին՝ հաշվի առնելով մեր գործարարի գործընկեր-ներդրողների ապրումներն առ այն, թե ինչպես են եկել-հասել աշխարհի ծայրը՝ հավատալով «հետախուզման մեջ գտնվող մեկի» հավաստիացումներին:

«ԳԱԻ»-ում ասում են, թե դա իրենց խնդիրը չէ, «դա Ձեր և փոստատարի խնդիրն է»: Փաստորեն, «ԳԱԻ»-ն քիչ էր, շուտով ՀՀ քաղաքացիների գլխին մի նոր, «գայիշնիկին» հավասարազոր կաստա էլ է ավելանալու՝ ի դեմս փոստատարների, քանի որ յուրաքանչյուր պոտենցիալ և ոչ պոտենցիալ գործող վարորդ պետք է իմանա, որ փոստատարի հետ հարկավոր է լավ լինել, նրան սիրաշահել, նրան տեսնելիս խոնարհվել, այլապես պարոն կամ տիկին փոստատարը կարող է սեփական հայեցողությամբ վարվել ձեր ծանուցումների հետ՝ դրանով իսկ իր ձեռքում պահելով ձեր կյանքի թրիլերի մեկնարկի պուլտը:

Երբ արագաչափերը դեռ նոր էին որոշում գործարկել, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ներկայացնելով հայրենական «ԳԱԻ»-ում ներդրվելիք այդ նոու-հաուն, պատմում էր, թե ինչքա՜ն է հեշտանալու դրանից հետո վարորդների կյանքը, որոնք այլևս ստիպված չեն լինի շփվել ցմփոր ու անգրագետ, ձմեռ ժամանակ էլ հիմնականում առավոտ կանուխ խաշ կերած ու սխտորահոտ փչող «գայիշնիկների» հետ. քաղաքակիրթ տեսախցիկը կֆիքսի խախտումը, որից հետո քաղաքակիրթ վարորդը կստանա քաղաքակիրթ SMS, կմտնի մուծումներ ընդունող ցանկացած քաղաքակիրթ հիմնարկ, կմուծի... մի խոսքով, ոտից գլուխ էլեգիա՝ թրիլերից նշույլ անգամ չկար:

Չանցած մի քանի ամիս, արդեն առկա են հանրության շրջանում հասունացող բունտի բոլոր նախադրյալները:

Եթե ոստիկանությունում կարծում են, թե աշխատանքի ամենաճիշտ և օպտիմալ ձևը վարորդների դժգոհությունները բանի տեղ չդնելն է, չարաչար սխալվում են: Եթե Բաղրամյան 26-ում կարծում են, թե «ԳԱԻ»-ն իր գործն է անում և դա իրենց չի վերաբերում, է՛լ ավելի են սխալվում: «ԳԱԻ»-ի ֆիքսած իրավախախտումների թիվն արդեն միլիոնի է հասնում: Հազիվ երեք միլիոնանոց Հայաստանում դա նշանակում է, որ չկա ընտանիք, որտեղ «ԳԱԻ»-ն իր «կեղտոտ ոտքերով» ներխուժած չլինի: Միայն «ԳԱԻ»-ի՝ արդեն մի քանի ամիս մոլեգնող թալանի հետևանքով այնպիսի բունտ է հասունանում, որի չափերի ու վտանգավորության աստիճանն այսօր որևէ մեկը չի էլ կարող պատկերացնել: Մեր թրիլերի հերոսը վճարունակ քաղաքացի էր. մեծ երևակայություն պետք չէ ունենալ՝ հասկանալու, թե ինչ են զգում բոլոր ոչ վճարունակ քաղաքացիները, բոլոր նրանք՝ այն հազարավոր ու հարյուրհազարավորները, որոնք այսօրվա Հայաստանում ապրում են նվազագույն կամ միջին կոչվող, բայց նվազագույն կենսամակարդակ ապահովելու անընդունակ աշխատավարձով: Իսկ որ հասունացող և արդեն իսկ նշմարելի բունտը կարող է և ունի բոլոր հիմքերը՝ հանկարծակիի բերել ընտրությունների պատրաստվող նախագահին, փաստ է, որի հետ հաշվի չնստելն առնվազն «ախմախություն է»:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված