«Հրապարակ». Արշալույս Փայտյանը հարցաքննվել է որպես վկա
Վերջին լուրեր
ՀՀ զինված ուժերում տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործի շրջանակում հարցաքննվել է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը: Այս մասին «Հրապարակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը:
Թեև Փայտյանը մատակարարման, սպառազինության գծով տեղակալն էր և անմիջական պատասխանատվություն էր կրում նշված հանցագործության համար, սակայն հարցաքննվել է որպես վկա: Ակնհայտ է, որ իշխանությունը խնայում է նրան և բավարար է համարել պաշտոնանկության պատիժը: Օրեր առաջ թերթին տված հարցազրույցում բանակի խնդիրներով «սրտացավ ու մտահոգ» Սեյրան Օհանյանը ևս որպես լուրջ պատիժ համարեց նրան պաշտոնից զրկելը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)