«ՀԺ». Հայաստանը զիջում է իր անմիջական հարևաններին
Վերջին լուրեր
Բիզնեսի իրականացման համար ստեղծված նպաստավոր պայմաններով Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցնում է 77- րդ հորիզոնականը` նշվում է ամերիկյան «Forbes» ամսագրի երեկ հրապարակած տարեկան` 2012-ի զեկույցում:
«Հժ»-ն գրում է, որ անցյալ տարի ՀՀ-ն 89-րդ հորիզոնականում էր: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ մեր երկիրը 12 նիշով բարելավել է դիրքերը:
Եվ չնայած նման առաջընթացին' բիզնեսի համար ստեղծված պայմաններով Հայաստանը զիջում է իր անմիջական հարևաններին. Վրաստանը գտնվում է 50-րդ հորիզոնականում, Թուրքիան՝ 52-րդ, իսկ Ադրբեջանը՝ 73-րդ: Բիզնեսի իրականացման համար լավագույն երկրների եռյակը գլխավորում են Նոր Զելանդիան, Դանիան և Հոնկոնգը: Ցուցակը եզրափակում են աֆրիկյան երկրները՝ Զիմբաբվեն, Չադը և Գվինեան: Զեկույցը կազմելիս հաշվի է առնվել 11 չավորոշիչ՝ անձի ազատությունը, բյուրոկրատիայի և կոռուպցիայի մակարդակը, ներդրողների պաշտպանվածությունը և այլն:
Հիշեցնենք, որ մի երկու շաբաթ առաջ կառավարությունը ուրախանում էր, որ «Դուինգ բիզնես» սանդղակում Հայաստանը 32-րդն է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)