The Jerusalem Post. Իսրայելը 100-ից ավել հարված է հասցրել Գազայի հատվածին
Վերջին լուրեր
Իսրայելական ռազմա-օդային ուժերը նոյեմբերի 16-ի գիշերը Գազայի հատվածին ավելի քան 130 հարված են հասցրել: Իսրայելական հրամանատարության խոսքերով՝ նրանց թիրախն է հանդիսացել հակառակորդի զինանոցը: Գիշերվա ընթացքում հարված է հասցվել 70 օբյեկտի վրա: The Jerusalem Post-ը հաղորդում է, որ ընդհանուր առմամբ Գազայի հատվածում վնասվել է 320 ռազմական օբյեկտ, որոնց մի մասը ստորգետնյա հրթիռային սարքավորումներ են:
Իրենց հերթին պաղեստինցիները հրթիռային հարձակումներ են գործում Իսրայելի ուղղությամբ: Զինված հակամարտության սկզբից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 300 հրթիռ, որից 105-ը գրավվել է իսրայելական հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգի ուժերի կողմից: Երկու հրթիռներ վայր են ընկել Թել Ավիվի մոտակայքում՝ քաղաքում 90-ականներից ի վեր առաջին անգամ առաջ բերելով օդային տագնապի ազդանշաններ:
Իսրայելական զորքերը բերվել են լիակատար մարտական պատրաստվածության Գազայի հատվածում հնարավոր պատերազմի սկսվելու դեպքում: Իսրայելը հայտարարել է, որ հարվածները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև ՀԱՄԱՍ-ը զինադադար չխնդրի: Իրենց հերթին ՀԱՄԱՍ-ի ղեկավարները հայտարարել են խաղաղ բանակցությունների հնարավորության բացառված լինելու մասին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)