«Լավ, մեռավ, էլ մի՛ խփեք». Հիշում է «Հարսնաքար»-ի գործով տուժածը
Վերջին լուրեր
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 14.00-ին, Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը: Դատարանում ցուցմունք են տալու նույն օրը ծեծի ենթարկված և գործով տուժած զինվորական բժիշկները:
Ըստ նրանցից մեկի՝ 32-ամյա զինվորական բժիշկ Արտակ Բայադյանի, թիկնապահ Նորայրը տղաներին առաջարկել է դրսում խոսել:
Նրանք գնացել են «Հարսնաքար» ռեստորանի ավտոկայանատեղի, որտեղ նրանց են շրջապատել 15-20 ամրակազմ, բարձրահասակ տղաներ, ովքեր, ըստ տուժողի, ուշագնացության աստիճան հարվածել են իրենց: Արտակ Բայադյանի խոսքով՝ հիմնականում խփել են իրենց գլխին ու դեմքին, մինչև բոլորն ուշագնաց են եղել: Միակ արտահայտությունը, որ նա լսել է՝ «լավ, մեռավ, էլ մի՛ խփեք»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)