«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունն ուսանողներին աջակցելու փոխարեն հանրապետականացնում է
Վերջին լուրեր
Երեկ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կենտրոնական վարչության մի խումբ ուսանողներ բողոքի երթով ՀՊՃՀ-ից հասան մինչև կառավարության շենքի դիմաց և դժգոհեցին, որ բուհերի ուսխորհուրդները հանրապետականացվում են' վերածվելով ՀՀԿ շտաբների: Ուսանողական միության կենտրոնական վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը, որը նաև երթի պատասխանատուն էր, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «ՀՀ կառավարությունն ուսանողներին աջակցելու փոխարեն հանրապետականացնում է»: «Նժդեհյան գաղափարախոսությանը ՀՀԿ-ն երբեք չի հետևում և չի էլ հետևի»,- վանկարկում էին ուսանողները:
Ինչո՞ւ եք շեղվում ձեր գաղափարական ուղղուց: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀԿ- ական պատգամավոր Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Սխալվում եք»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)