ԱՄՆ-ում անցկացվել են հակաիսրայելական բողոքի ցույցեր
Վերջին լուրեր
ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսարանների առջև զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Գազայի հատվածում Իսրայելի կազմակերպած ռազմական գործողությունների դեմ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նյու Յորքում տասնյակ մարդիկ հավաքվել են ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցչության և երկրի գլխավոր հյուպատոսության մոտ, որոնք տեղակայված են Մանհեթենի արևելյան հատվածում: Բողոքողների ձեռքերին եղել են պաստառներ՝ պաղեստինցիներին ուղղված աջակցության խոսքերով և Իսրայելին ու նրան պաշտպանող Վաշինգտոնին հասցեագրված քննադատություններով:
Ցույցերը Նյու Յորքում կազմակերպվել են «Ալ Աուդա» հասարակական կազմակերպության տեղական ճյուղի նախաձեռնությամբ և Facebook սոցիալական ցանցի միջոցով, որը հանդես է գալիս Իսրայելի կողմից շրջափակված տարածքները Պաղեստինին վերադարձնելու օգտին:
Ամերիկյան ԶԼՄ-ների խոսքերով՝ համանման ակցիաներ են անկացվել Բոսթոնում և Վաշինգտոնում:
Զգուշանալով, որ իրավիճակը կարող է դուրս գալ հսկողությունից՝ Նյու Յորքի քաղաքապետը կարգադրել է ուժեղացնել սինագոգների նկատմամբ հսկողությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)