Իրանի ժողովուրդը պատրաստվում է Իսրայելի հարձակումների դեմ զանգվածային ցույցերի
Վերջին լուրեր
Իրանի ժողովուրդը այսօր պատրաստվում է համազգային բողոքի ցույցերի ամբողջ երկրում՝ դատապարտելով Իսրայելի վերջին հարձակումները Գազայի հատվածի վրա. այս մասին ասվում է Իսլամական քարոզչության միջազգային համակարգող խորհրդի հայտարարության մեջ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։
Ըստ հայտարարության՝ ցույցերը տեղի կունենան ուրբաթօրյա աղոթքներից հետո տարբեր քաղաքներում և Թեհրանում։ Ցուցարարները կշարժվեն Թեհրանի համալսարանից Պաղեստինյան հրապարակի ուղղությամբ։
Հայտարարությունում նշվում է նաև, որ ռազմական հարձակումների և Գազայում հարձակումների նոր փուլ է սկսվել:
Իրանի ժողովուրդն ուրբաթ օրը կսկսի համազգային հանրահավաքներ ավելի քան 700 քաղաքում:
Իսրայելացի զինվորականները նախօրեին հայտարարել էին լայնամասշտաբ գործողությունների մեկնարկի մասին։ Ռմբակոծության արդյունքում զոհվել էր 11 պաղեստինցի։ Ըստ իսրայելական բանակի տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում զինյալները բաց են թողել 133 հրթիռ Իսրայելի հարավային հատվածի ուղղությամբ։ Ռմբակոծության են ենթարկվել Բեր Շեվա, Աշդոդ, Աշքելոն, Գան Յավնե և այլ քաղաքներ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)