Վրաստանը մտադիր չէ Կովկասը վերածել միասնական քաղաքական տարածության
Վերջին լուրեր
Վրաստանի նոր իշխանությունները ճշգրտումներ կմտցնեն Կովկասի նկատմամբ Թբիլիսիի վարած քաղաքականության մեջ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Կովկասի և սփյուռքի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ղուբազ Սանիկիձեն. փոխանցում է Թբիլիսիում Взгляд-ի հատուկ թղթակիցը:
«Կովկասը չի դառնալու միասնական պետություն, դա բոլորին է պարզ»,-ասել է Սանիկիձեն թբիլիսյան «Версия» թերթին:
Ղուբազ Սանիկիձեի խոսքերով՝ այդ հարցում Վրաստանը «պետք է նախաձեռնող դառնա»:
«Մենք դատապարտված ենք բարիդրացիության, սակայն մեզ մոտ դեռևս վատ են ընթանում գործերը կովկասյան թեմատիկայում»:
Վրաստանի նախկին իշխանությունները ռազմավարություն էին մշակել Կովկասի ազգերի նկատմամբ, որը նաև ենթադրում էր օգնության ցուցաբերում «պատմական արդարություն սահմանելու համար»:
Նախկինում Վրաստանը դարձել էր միակ և առաջին երկիրը աշխարհում, որը ճանաչել էր Ռուսական կայսրության կողմից իրականացված չերքեզների ցեղասպանությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)