ԲՀԿ-ի հայտարարությունը պետք է լիներ կուսակցության կամ առաջնորդի անունից. Ռուբեն Հակոբյան
Վերջին լուրեր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հանդիպման արդյունքները վարչությունը կքննարկի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Վերջինիս խոսքերով, երբ առաջացավ այս խորհրդակցությունների հարցը, կուսակցությունում երկու մոտեցում է եղել. «Առաջինը՝ ողջունել ենք այդ մոտեցումները, բայց մի մասը գտնում է, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարի հայտարարությունը կարելի է ընդունել որպես կուսակցության դիրքորոշում, իսկ երկրորդը, որի կողմնակիցն եմ նաև ես՝ գտնում ենք, որ այդ հայտարարությունն ավելի անկեղծ և համոզիչ կլիներ, եթե այդ կարևորագույն հարցերի վերաբերյալ այն դառնար կուսակցության ղեկավար մարմնի հայտարարությունը, կամ հայտարավեր կուսակցության առաջնորդի կողմից»,-ասաց Հակոբյանը:
Խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք պաշտոնապես ընդունել են հրավերը, «բայց մոտեցումները պարզ կլինեն վարչությունում քննարկելու ժամանակ»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)