Քվորում չի ապահովվի, և արտահերթ նիստը չի կայանա. Ռուբեն Հակոբյան
Վերջին լուրեր
Քվորում չի ապահովվի, և արտահերթ նիստը չի կայանա: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Դեմ եք, էլի դեմ եղե՛ք, բայց եկե՛ք քննարկենք»,-ասաց Հակոբյանը:
Խմբակցության ղեկավարը, ամփոփելով ԱԺ-ի քառօրյան, նշեց, որ հիմնական թեման 2013 թվականի բյուջեի նախագիծն էր:
«Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու այդ նախագծին: Պետք է նշեմ չորս հիմնական հիմնավորումները.
Առաջին՝ այս բյուջեն չի արտացոլում ֆինանսատնտեսական այն գործառույթները երկրի ներսում, որոնք կան:
Երկրորդ՝ այդ բյուջեն նույնիսկ պաշտպանված չէ կոռուպցիայից, ատկատներից: Հաշվի չեն առնվել բացթողումները, որոնք վերջին շրջանում եղան:
Երրորդ՝ ի վերջո, խորհրդարանին է պատկանում բյուջեն հաստատելու մենաշնորհը, ինչը միշտ հաստատվել է, բայց, ցավոք սրտի, խորհրդարանն այդպես էլ չի ցանկանում իր մյուս գլխավոր գործառույթը կատարել, որպեսզի բյուջեի իրականացման վրա համապատասխան վերահսկողություն իրականացնի Սահմանադրության և օրենքներին համապատասխան:
Չորրորդը վերաբերում է բյուջեի գաղափարախոսությանը, որը ձևական բնույթ է կրում»,-ասաց Հակոբյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)