Մոսկվայում մի շարք բռնաբարությունների մեղադրանքով ադրբեջանցի տաքսու վարորդ է ձերբակալվել
Վերջին լուրեր
Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են 33-ամյա ադրբեջանցու, որը մեղադրվում է մի քանի բռնաբարության և կողոպուտի մեջ. այս մասին հաղորդում է Взгляд թերթը։
Քննությունը պարզել է, որ 2012 թվականի օգոստոսի 8-ին վերջինս, որը գումար էր վաստակում որպես տաքսու վարորդ, մոսկովյան սրճարաններից մեկի մոտակայքում իր մեքենան է նստեցրել 67-ամյա կնոջ, ինչից հետո նրան տարել է Մոսկվայի Լինինյան թաղամաս, որտեղ էլ սպառնալով բռնաբարել և սպանել է նրան, կողոպտել ունեցվածքը և փախել դեպքի վայրից։ Հետագայում՝ 2012 թվականի օգոստոսի 10-ին և նոյեմբերի 3-ին, նա նույնանման գործողություններ է իրականացրել Մոսկվայի ևս 2 բնակչուհու նկատմամբ։
Ադրբեջանցու համար որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Բացի այդ, քննությունը պարզում է հանցագործի կապն այլ նմանատիպ հանցագործություններին մոսկովյան շրջաններում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)