Շվեդիայում ծանր հանցագործությունների մեղադրանքով ձերբակալվել է Ռուսաստանի և Վրաստանի 7 քաղաքացի
Վերջին լուրեր
Շվեդական ոստիկանությունը փախստականի ճամբարում կասկածանքով ձերբակալել է Ռուսաստանի և Վրաստանի յոթ քաղաքացու՝ ծանր հանցագործությունների մեղադրանքով. հաղորդում է LifeNews-ը։
Կասկածյալները ձերբակալվել են երեկ վաղ առավոտյան Գոթենբուրգ քաղաքում ոստիկանության՝ Chembro park camping փախստականի ճամբարում իրականացրած ստուգման արդյունքում։ Հատուկ գործողությանը մասնակցել է մոտ 50 ոստիկան։ Ըստ ոստիկանության աշխատակցի՝ հատուկ ծառայությունները հետևել են կասկածյալներին 7 ամիս։ Ձերբակալվածները կասկածվում են թմրանյութերի անօրինական շրջանառության, գողության և կողոպուտի, ինչպես նաև՝ ռուսական հանցագործ խմբավորումների հետ կապերի մեջ։
Բորոր ձերբակալվածները Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ են, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)