Նիստին չգալը նշանակում է, որ ՀՀԿ-ն ասում է՝ «Ձեզ հետ ազնիվ պայքարի պատրաստ չեմ». Հրանտ Բագրատյան
Վերջին լուրեր
Նոյեմբերի 21-ին արտահերթ նիստ անցկացնելու համար հավաքվել է 48 ստորագրություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Կլինի Ազգային ժողովի արտահերթ նիստ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ»,-ասաց Բագրատյանը:
«Այդ նիստին հանրապետականները կարող են գալ, այլ բան բացատրել, բայց այդ նիստին չգալը նշանակում է, որ ՀՀԿ-ն ասում է՝ «Ձեզ հետ ազնիվ պայքարի պատրաստ չեմ»,-հավելեց Բագրատյանը։
Հիշեցնենք, որ երեկ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԱԺ չորս խմբակցությունների միջև եղել է խորհրդակցություն և որոշվել է նոյեմբերի 21-ին՝ ժամը 12-ին, արտահերթ նիստ հրավիրել ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)