«Սանտիագո Բերնաբեուն» 2016-ին թռչող տիեզերական օբյեկտի տեսք կունենա
Վերջին լուրեր
Մադրիդի քաղաքային իշխանությունները հաստատել են «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցման ծրագիրը. տեղեկացնում է Marca-ն։
Ըստ նախագծի՝ մարզադաշտի բարձրությունը կընդլայնվի, ինչի շնորհիվ մարզադաշտի տարողունակությունը կմեծանա 8.000 նստատեղով։
Բացի այդ, մարզադաշտը կունենա թափանցիկ տանիք և կերեսպատվի թափանցիկ աղյուսներով, որոնք երեկոյան ժամերին կլուսարձակեն, և այս ամենը մարզադաշտին կտա թռչող տիեզերական օբյեկտի տեսք։
Մարզադաշտին կից կկառուցվի առևտրի կենտրոն, հյուրանոց, ավտոկայանատեղի։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2016-ին։
Հիշեցնենք՝ ներկայումս Սանտիագո Բերնաբեուի անունը կրող մարզադաշտը տեղավորում է 88454 հանդիսական։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)