Գալուստ Սահակյանն անհամբեր սպասում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը
Վերջին լուրեր
ՀՀԿ փոխնախագահ, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ակնթարթորեն սպասում է, թե երբ է Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարելու իր առաջադրման մասին: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ինքը Սահակյանը:
«Դրան եմ սպասում, որովհետև ամբողջ հայ հասարակությունը և սփյուռքը ևս սպասում են, թե որ ժամին և երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բան պետք է ասի: Չի կարելի այդքան լարված պահել հասարակությանը»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ հավելելով, որ ինքը լարված չի կարող լինել, քանի որ լարեր չունի:
«Հանրապետականի համար կարող է լինել մեկ լարվածություն՝ որպես քաղաքական սկզբունք այնպես անել, որ լավ, գրագետ ընտրություններ լինեն»,-նշեց Սահակյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)