Արտահերթ նիստը կկայանա. ՀԱԿ-ը ներկայացրեց ձևաթուղթը
Վերջին լուրեր
Այսօր «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչները ԱԺ քարտուղարություն են հանձնել արտահերթ նիստ գումարելու պահանջով ձևաթուղթը։ Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքերով՝ արդեն 48 ստորագրություն է հավաքվել։
Նշենք, որ երեկ ՀԱԿ-ը հանդես էր եկել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով, որտեղ քննարկվելու էին ՀՀ Ընտրական օրենսգրքում, Բնակչության պետական ռեգիստրում, ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը:
Նշենք, որ ՀԱԿ-ի առաջարկին միացել են «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)