Ճապոնիայի վարչապետը ցրել է խորհրդարանի ներքին պալատը և արտահերթ ընտրություններ նշանակել
Վերջին լուրեր
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան այսօր պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի ներքին պալատը ցրելու և արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնելու իր որոշման մասին: Դրանք կայանալու են դեկտեմբերի 16-ին, իսկ նախընտրական արշավը մեկնարկելու է դեկտեմբերի 4-ին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ներքին պալատը ցրելու մասին որոշումն այսօր կառավարության արտակարգ նիստի ժամանակ հաստատել են նախարարների խորհրդի բոլոր նախարարները: Համապատասխան փաստաթուղթը դրանից հետո ներկայացվելու է կայսրին, ով ֆորմալ հրովարտակ է հրապարակելու ներքին պալատի ցրման մասին: Հրովարտակն ընթերցվելու է տեղական ժամանակով օրվա երկրորդ կեսին կայանալիք նիստի ժամանակ:
Արտահերթ ընտրություններն անցկացվում են ընդդիմության կոշտ ճնշման ներքո, որը մտադիր է իշխանությունից հեռացնել վերջին ժամանակներս ընտրողների վստահությունը կորցրած իշխող Դեմոկրատական կուսակցությանը:
Ներքին պալատը ցրելու իրավունք ունեցող վարչապետն ամեն կերպ փորձում էր հետաձգել արտահերթ ընտրությունները, որոնք, ըստ սահմանադրության, կարող էին չանցկացվել ընդհուպ մինչև գալիք տարվա հուլիս ամիսը: Կառավարության ղեկավարը հաշվի էր առնում այն հանգամանքը, որ իր կաբինետը վերջին ժամանակներս կորցրել է հեղինակությունը, այն էլ՝ 20%-ով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)