ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով. Նաիրա Զոհրաբյան
Վերջին լուրեր
«Բոլոր մարզերում, երևանյան բոլոր կառույցներում, ԲՀԿ բոլոր պատգամավորների, քաղաքական խորհրդի բոլոր անդամների հետ հանդիպումների ընթացքում եղել է մեկ գնահատական, մեկ համատարած պնդում, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում պետք է մասնակցի սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի բացառապես և միայն Գագիկ Ծառուկյանը»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինիս խոսքերով՝ «Բարգավաճ Հայաստանում» այժմ շարունակվում են քննարկումները, և առաջիկայում ԲՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)