Լուկաշենկոն Պետական անվտանգության կոմիտեի նոր ղեկավար է նշանակել
Վերջին լուրեր
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով՝ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) ղեկավար է նշանակվել Վալերի Վակուլչիկը, ով ավելի վաղ զբաղեցնում էր հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը. այս մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել էր երկրի ՊԱԿ-ի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վադիմ Զայցևին: Համապատասխան որոշումը Լուկաշենկոն կայացրել է նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում, որի ընթացքում քննարկվել են տվյալ հաստատության աշխատանքի հեռանկարներն ու թերությունները:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)