«Ռեալը» չի կարողանում պաշտպանել ինձ. Ռոնալդու
Վերջին լուրեր
«Ռեալի» առաջատար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի կարող լքել «Ռեալն» այս մրցաշրջանում. տեղեկացնում է Marca-ն։
27-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ ակումբը չի կարողանում պաշտպանել իրեն, այդ իսկ պատճառով էլ նա ցանկանում է լքել ակումբը։
Ռոնալդուն դժգոհել է, քանի որ ակումբը չի արձագանքել «Լևանտեի» հետ խաղի ժամանակ նրա հետ կատարված միջադեպին, երբ պատռվել է ֆուտբոլիստի հոնքը։
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» վերջերս պորտուգալացուն նոր պայմանագիր է առաջարկել, սակայն Ռոնալդուն չի շտապում ստորագրել այն։ Միևնույն ժամանակ, մամուլում լուրեր են տարածվել ֆուտբոլիստի՝ «ՊՍԺ» տեղափոխվելու մասին։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 11 հանդիպման և հեղինակել 12 գոլ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)