The Daily Telegrapհ. Խնայել ցանկացող բրիտանացիները սկսել են հաճախ այրվածքներ ստանալ եռացած ջրից
Վերջին լուրեր
Բրիտանիայի հիվանդանոցներ ավելի ու ավելի հաճախ են սկսում դիմել մարդիկ, ովքեր այրվածքներ են ստացել, քանի որ ջեռուցման տնտեսման նկատառումներով քնում են եռացած ջրով լի շշերով. գրում է The Daily Telegrapհ-ը։
Վնասվածքների համար հիմք են հանդիսացել Միացյալ Թագավորությունում շարունակվող տնտեսական ճգնաժամը, էլեկտրաէներգիայի և գազի աճող գները, ինչպես նաև վրա հասած աշնանային ցրտերը, ինչի պատճառով բրիտանացիները ստիպված են անջատել ջեռուցումը տներում, իսկ գիշերը փորձում են հաղթահարել ցուրտը՝ անկողնու մեջ պահելով եռացած ջրով լի շշեր։
«Խնայման փորձերը հանգեցնում են վնասվածքների, երբ եռացած ջրով լի պլաստիկ շշերը հալչում են»,-գրում է պարբերականը։ Նաև նշվում է, որ «մի շարք տուժածներ նախընտրում են մնալ տանը և չդիմել բժշկի, քանի որ ամաչում են պատահածից և տնտեսման այս էկզոտիկ միջոցից»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)