Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը 

Վարչապետի «նոու-հաուն»

Վերջին լուրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գտել է 21-րդ դարի առեղծվածը: Իսկ քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, նշանակում է, որ հենց մեր երկրին է վիճակվելու դառնալ 21-րդ դարի տիրակալը:

Սարգսյանը, մասնակցելով Տնտեսագիտական համալսարանում մեկնարկած «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանի բացմանը, հայտարարել է. «21-րդ դարում հաջողության են հասնում այն երկրները, որոնք կարողանում են համաշխարհային շուկայում հանդես գալ նոր գիտելիքի ստեղծմամբ: Ինդուստրիալ հասարակությունից անցումը պոստինդուստրիալ հասարակության ենթադրում է տեղափոխվել գիտելիքի ոլորտ»:

Վարչապետական այս բացահայտումներից հետո երևի թե մեր ընդդիմադիրներն էլ վերջապես հանդարտվեն ու հասկանան, թե ինչու են Սարգսյանի ելույթներից անհետացել «գերազանցության կենտրոնները», «համազգային նախագծերն» ու մյուս հավակնությունները: Ի՞նչ կարիք կա տնտեսության ճյուղեր զարգացնելու՝ ինչի վրա զարմանում էին շատերը՝ 2013թ. բյուջեն դիտարկելիս, երբ 21-րդ դարում աշխարհի տիրակալ կդառնա այն պետությունը, որին կհաջողվի հայտնագործել այդ նոր «փիլիսոփայական քարը»՝ «նոր գիտելիքը»:
Աշխարհը ինդուստրիալից թևակոխում է պոստինդուստրիալ ժամանակաշրջան. ահա թե ինչու Հայաստանին այլևս պետք չէ մեծ հույսեր կապել ինդուստրիա ունենալու, զարգացնելու հետ: Ինդուստրիայի ժամանակներն արդեն անցնում են: Այս ամենը, բնական է, որ հասարակ մահկանացուներին հասու չէր կարող լինել, բայց այդ ամենը ժամանակին գիտակցել էր հասարակ մահկանացուների հետ միայն երբեմն-երբեմն երկրային շփումներ ունեցող և իր վերերկրային մտքերը արտահայտող Տիգրան Սարգսյանը. իսկ այդ մահկանացուները զարմանում էին, թե ինչու 2008-ից այս կողմ կառավարող վարչապետը միայն գերհզոր նախագծեր է ներկայացնում, մինչ իրենք՝ հասարակ մահկանացուները, շարունակում են հետևել իրենց հեռավոր նախնիների օրինակին ու հողը մշակել բահ ու քլունգով:

«Աղքատություն ծնող պատճառները կրթության և աշխատատեղերի բացակայությունն են: Աղքատ ընտանիքներում կրթվածության մակարդակը շատ ցածր է, քանի որ կրթությունը հասանելի չէ: Այսուհետ վերջիններիս կրթության ծախսերը պետությունը վերցնելու է իր վրա, և աղքատությունը չպետք է պատճառ հանդիսանա, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները կրթություն չստանան: Դրանով պայմանավորված՝ 2013 թվականի պետական բյուջեի ֆինանսական միջոցների վերաբաշխումը կատարել ենք հօգուտ այս ռազմավարության: Լրացուցիչ միջոցներն ուղղելու ենք կրթական ծրագրերի իրականացմանը, առաջին հերթին՝ աղքատ ընտանիքների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Այդ նույն հասարակ մահկանացուները նաև կարծում էին, թե Հայաստանում կրթությունն անվճար է, ու եթե աշխարհում ինչ-որ ցուցանիշով մեր երկիրը կարող է համարվել առաջատար, ապա՝ միայն կրթության շնորհիվ, և որ բուհերի ու այդպես էլ չգործածվող դիպլոմների պակաս մեզանում չկա: Բայց արի ու տես, որ այլ են հասարակ մահկանացուների մտքերը, այլ՝ Տիգրան Սարգսյանինը: Եվ փաստորեն, վարչապետն այս անգամ էլ որոշել է բոլոր աղքատներին դարձնել դիպլոմավոր աղքատներ, որից հետո դիպլոմն իր գործը կանի, և Հայաստանը կվերածվի պոստինդուստրիալ (մեզ ինդուստրիա այդպես էլ պետք չի գա), «նոր գիտելիք» երկնող 100-տոկոսանոց դիպլոմավորների երկրի:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի հետ գրեթե համընթաց կողմնորոշվում են նաև նրա հավատարիմները: Օրինակ՝ Ֆինանսների նախկին, այժմ՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էլ էր մի ժամանակ սիրում գերհզոր նախագծերից խոսել՝ «Գյումրու տեխնոպարկ», «Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն», ավիաշինություն, տրակտորաշինություն... Ազգային ժողովում «Բյուջե-2013»-ի քննարկման ժամանակ բառ անգամ չկար, օրինակ, ավիաշինության վերաբերյալ: Երբ այդ մասին հարցրինք պարոն նախարարին, նա զարմանալիորեն զարմացավ՝ կարծես առաջին անգամ էր լսում, որ Հայաստանում ավիաշինության ծրագիր է եղել, իսկ հետո, երբ հիշեցրինք, որ հենց նախարարության կայքում էր դրված եղել այդ ծրագիրը, լայն ժպտաց և բացատրեց. «Աաաա՜, մենք հիմա նոր կայք ունենք, նայե՛ք, կտեսնեք, այնտեղ չկա՜ այլևս»:

Տեսնու՞մ եք՝ ինչ հեշտ են լուծվում Հայաստանում բոլոր ծրագրերը...

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն
Ամենադիտված