Թուրքիան ցանկանում է Իսրայելի հետ քննարկել Գազայի վրա հարձակման դադարեցումը
Վերջին լուրեր
Չնայած նրան, որ թուրք-իսրայելական հարաբերությունները սառեցված են «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելական հարձակման պատճառով, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը Իսրայելին կոչ է անում քննարկել Գազայի հատվածի վրա հարձակումների դադարեցման հարցը. փոխանցում է TRT haber-ը:
«Անհրաժեշտ է բանակցություններ վարել հարձակումների դադարեցման հարցի շուրջ: Հարձակումները քննադատվել են, և Իսրայելին պահանջ է ներկայացվել, որ դրանք այլևս չկրկնվեն»,-ասել է Առընչը: Նա հավելել է նաև, որ Իսրայելը չունի ոչ մի բարոյական և իրավական հիմք այդ հարձակումների համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)