Ընտանեկան բռնության վերաբերյալ քննարկում Գյումրիում
Վերջին լուրեր
Գյումրու քսան մանկապարտեզների դաստիարակչուհիների համար Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակը նոյեմբերի 15-ին կազմակերպել էր ընտանեկան բռնության վերաբերյալ սեմինար-քննարկում:
Հանդիպման ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կանանց իրավապաշտպան Աննա Սաֆարյանը ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծրագրի շրջանակներում ներկայացրեց ընտանեկան բռնության հետ կապված հիմնախնդիրները, բռնության զոհերի հետ շփվելու, նրանց ուղղորդելու հմտությունները և իհարկե Մարդու իրավունքների պաշտպանի դերը ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության հարցում:
Կանանց իրավապաշտպանը քննարկման ժամանակ կարևորեց նաև մանկապարտեզի անձնակազմի յուրաքանչյուր անդամի դերը ընտանեկան բռնությունից երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության հարցում:
Մինչ ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի ավարտը նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Նմանատիպ քննարկումներ նախատեսվում է հետագայում անցկացնել նաև այլ կրթական հաստատությունների անձնակազմի ներկայացուցիչների համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)